Չինաստանում հեղեղի հետևանքով ութ մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում գտվող ճամբարում օգոստոսի 16-ի երեկոյան տեղի ունեցած հեղեղի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 4-ն անհետ կորած են համարվում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Սինհուա»-ն, այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։
Ըստ աղբյուրի՝ շաբաթ օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ուրադ Հոուցի շրջանի գետի վերին հոսանքում տեղի ունեցած այդ աղետի հետևանքով՝ հնարավոր չի եղել կապ հաստատել 13 զբոսաշրջիկ-ճամբարականների հետ։Օգոստոսի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ, մեկ մարդ փրկվել էր, ութ մարդ մահացել էր, իսկ չորսը դեռևս անհետ կորած էին համարվում։
Անհետ կորածներին գտնելու համար որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































