Ереван, 27.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Սամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNews

ПОЛИТИКА

(InDepthNews կանադական հեղինակավոր պարբերականի հոդվածը հրապարակվել է օգոստոսի 14-ին՝ Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու որոշումից ժամեր առաջ։ Խմբ․)

Հեղ․ Բենուա Լանու

Երևան (Հայաստան), 14 օգոստոսի 2025

Այսօր՝ տեղական ժամանակով 17:30-ին, Երևանում գտնվող Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը որոշելու է՝ երկարաձգե՞լ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը, ինչպես պահանջում է Գլխավոր դատախազությունը, թե՞ ոչ։

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հայտարարել էր, որ հունիսի 17-ին Կարապետյանի ձերբակալությունն անօրինական է եղել։ Սակայն իշխանություններն անմիջապես բողոքարկել են այդ որոշումը։

Եթե դատարանն այսօր որոշում կայացնի երկարաձգել կալանքը, դա կհաստատի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձգտումը՝ շարունակել ճնշումը իր քաղաքական քննադատների նկատմամբ։ Շատերը վստահ են, որ դատարանն անկախ չէ և գործում է իշխանության վերահսկողության ներքո։

«Մեր ձևով»

Կարապետյանի կալանքի երկարաձգումը կարող է դրդել նրան ու իր ընտանիքին «իրենց ձևով» ներգրավվել քաղաքական գործընթացում՝ նոր քաղաքական շարժման միջոցով, որը կփորձի հաղթել գործող իշխանությանը 2026 թվականի ընտրություններում։

Հենց այս՝ «մեր ձևով» արտահայտությունն էլ դարձել է այս ողջ գործի առանցքը։ Հունիսի 17-ին, լրագրողի հարցին պատասխանելիս, Կարապետյանն ասել էր.

   «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայկական պատմությունն ու Հայ եկեղեցու հազարամյակների ժառանգությունը, հարձակվել է Եկեղեցու և ժողովրդի վրա։ Եթե քաղաքական գործիչները ձախողեն, մենք մեր մեր ձևով կմասնակցենք այդ պրոցեսին»։

Ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրն է։ Խմբի կազմում ընդգրկված են նաև Երևանի երկու խոշոր առևտրի կենտրոնները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ)։ Բացի տնտեսական գործունեությունից, Կարապետյանը հայտնի է իր բարեգործական նախագծերով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, որն Ադրբեջանը գրավել է 2023թ.-ի սեպտեմբերին՝ էթնիկ զտման ենթարկելով հայկական բնակչությանը։

Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշում է․ «Պարոն Կարապետյանը պաշտպանում է Հայ Առաքելական եկեղեցուն: Կարապետյանը պարզապես հարցազրույցի է մասնակցել ու իր աջակցությունը հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն»։

Ինչի՞ մասին է այս ամենը։

Արցախ

Վարչապետ Փաշինյանն 2021-ի նախընտրական խոստումներում նշել էր, որ կպաշտպանի իր երկրի, այդ թվում՝ Արցախյան անկլավի տարածքային ամբողջականությունը, բայց ձախողեց։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մենակ թողեց հայերին, երբ Ադրբեջանը  2022թ.-ի դեկտեմբերին շրջափակեց Լաչինի միջանցքը՝ չնայած 44-օրյա պատերազմի դադարեցման համաձայնագրին: Հարկ է նշել նաև ԵՄ նախագահ Շառլ Միշելին, որի դիվանագիտական նախաձեռնությունները աղետ բերեցին Հայաստանին. նա փաստացի աջակցեց Ալիևին՝ Արցախի և արցախցիների նկատմամբ ագրեսիայի ընթացքում։

Այդ ժամանակից ի վեր, Փաշինյանը այլևս արցախցիներին չի պաշտպանում, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն հրաժարվում Արցախի հայ բնակչության իրավունքների պաշտպանությունից, հայտնվում են ճնշման ներքո կամ բանտում։ Նույնիսկ եկեղեցին՝ Արցախի պաշտպաններից մեկը, դարձել է թիրախ։

«Դու չես կարող Արցախն առանձնացնել արցախցիներից, մոռանալ Ցեղասպանությունը, սահմանային խնդիրները և այլն»,- պատմում էր մեզ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը մեր հանդիպման ժամանակ 2023թ. նոյեմբերին: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս այս պահին ձերբակալված են։

Վերադառնալով Կարապետյանին. երբ Հայաստանի վարչապետը որոշեց գրոհել Եկեղեցին, բնականաբար, վերջինիս աջակիցները չէին կարող լուռ մնալ:

Հարձակումներ Եկեղեցու վրա

Փաշինյանի հարձակումներն աննախադեպ էին: Վարչապետն ու իր շրջապատը հրապարակայնորեն մեղադրեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ քահանայական ուխտը խախտելու համար՝ հին բամբասանք տարածելով, թե նա զավակ ունի։ Հուլիսի 20-ին Փաշինյանը կոչ արեց ժողովրդին հարձակվել Էջմիածնի վրա ու պահանջել Կաթողիկոսի հրաժարականը։

301 թվականին՝ Հայաստանում քրիստոնեության ճանաչումից ի վեր, Կաթողիկոսի նկատմամբ երբեք նման երևույթ չի գրանցվել, ինչպես դա տեղի է ունենում նախորդ շաբաթների ընթացքում:

Կարապետյանի փաստաբանը հարց է բարձրացնում․

    «Կարո՞ղ եք պատկերացնել՝ եվրոպական որևէ երկրի իշխանությունները հանդես գան նման կոչով՝ ուղղված Հռոմի Պապի դեմ։ Սա աննախադեպ է»։

Կարապետյանն ընդամենը ասել էր՝ եթե քաղաքական գործիչները չեն պաշտպանում Եկեղեցին, ապա «մենք մեր ձևով կմասնակցենք»։ Մեկ-երկու ժամ անց՝ վարչապետն անձամբ հրապարակեց սպառնալից գրառում ֆեյսբուքյան իր էջում։ Այդ գրառումից մի քանի ժամ հետո Կարապետյանը ձերբակալվեց։

Ֆեյսբուքյան արդարադատություն

Կառավարությունը միևնույն ժամանակ փորձում է ազգայնացնել ՀԷՑ-ը։ Բայց Ստոկհոլմի Առևտրային Արբիտրաժային պալատը հուլիսի 22-ին որոշեց դադարեցնել այդ գործընթացը։ Փաշինյանի կառավարությունը անտեսում է այդ որոշումը՝ խարխլելով ներդրողների վստահությունը։

Փաստաբանը պնդում է․

    «Բոլոր այս զարգացումները սկսվել են հենց վարչապետի հանրային սպառնալիքից հետո։ Գործը քաղաքական հետապնդում է, ոչ թե իրավական գործընթաց»։

Գործ ունենք ֆեյսբուքյան արդարադատության հետ:

Նարեկ Կարապետյան

Ի՞նչ քայլերի են դիմելու Կարապետյանները

Մենք հանդիպեցինք Կարապետյանի զարմիկին՝ «Տաշիր» խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանին։ Վերջինս չթաքցրեց, որ իրենք պատրաստվում են քաղաքականություն մտնել։

Ի դեպ, Սամվել Կարապետյանը չունի ընտրելու և ընտրվելու իրավունք, քանի որ ունի ոչ միայն հայկական, այլև ռուսական և կիպրական քաղաքացիություն։ Բայց Նարեկը, հնարավոր է, հանդես գա նոր քաղաքական շարժման առաջնագծում։

Հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանը հիշեց, թե որքա հույս կար, երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության եկավ՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությամբ»։

    «Այդ ժամանակ կարծիք կար, որ սա հաջորդ քայլն է ուժեղ ժողովրդավարական ավանդույթի ձևավորման համար։ Հայաստանն արդեն իսկ ավելի ժողովրդավարական էր, քան մեր բոլոր հարևանները՝ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Մեզ մոտ պետության ղեկավարները փոխվում են։ Անկախությունից ի վեր՝ վերջին 30 տարիներին, ունեցել ենք մի քանի նախագահ և վարչապետ»։

Սակայն Նարեկ Կարապետյանը նշում է, որ ամեն ինչ փոխվեց 2020 թվականի նոյեմբերին՝ Արցախի 44-օրյա պատերազմում պարտությունից հետո։

«Այդ ժամանակվանից իշխանությունը սկսեց ավելի ավտորիտար դառնալ»։

Ավտորիտարացման այս ալիքի գագաթնակետը, ըստ նրա, եղավ մի քանի ամիս առաջ, երբ վարչապետը սկսեց հրապարակային հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, որը հայկական ինքնության հիմքն է և համահայկական միավորող գործոն Հայաստանում և Սփյուռքում։

    «Կառավարությունը ցանկանում է վերահսկել Եկեղեցին, մինչդեռ Եկեղեցին ունի ամբողջական ինքնավարություն Հայաստանում։ Շատ հայ գործարարներ չեն կարողանում խոսել, քանի որ վախենում են՝ կարող են ունենալ հարկային կամ իրավական խնդիրներ։ Բայց իմ հորեղբայրը, որը վերջին հինգ տարում Հայաստանի ամենախոշոր ներդրողն է, չլռեց և արեց իր հայտնի 37 վայրկյանանոց հայտարարությունը, ինչից հետո ազատազրկվեց»։

Տեխնոկրատներ

Չնայած զգուշավորությանը՝ Նարեկ Կարապետյանի քննադատությունը չի սահմանափակվում միայն Եկեղեցու և կառավարության հակամարտությամբ։

    «Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսեց բանակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կարծես ուրանալով Հայոց ցեղասպանությունը, և շարունակվեց Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումով։ Վարչապետը նաև փորձում է սահմանափակել Սփյուռքի դերը Հայաստանի հասարակական կյանքում, մինչդեռ Սփյուռքը ձևավորվել է հենց Ցեղասպանության հետևանքով»։

Նարեկ Կարապետյանը նաև քննադատում է Փաշինյանի թիմին՝ ընդգծելով. «Նրանք չունեն երկարաժամկետ ծրագրեր կամ ռազմավարություն տնտեսությունն ակտիվացնելու համար»։

Այդ իսկ պատճառով, ըստ նրա, Սամվել Կարապետյանը՝ որպես «միավորող գործիչ», պատրաստվում է օգտագործել իր հեղինակությունը՝ բիզնեսում և հասարակության մեջ՝ կառավարական քաղաքականությունը փոխելու համար։

    «Մենք առաջ ենք գնում և ունենք պլան՝ բերելու նոր քաղաքական մշակույթ մեր երկրում»։

Երբ նրան հարցնում են այդ ծրագրի կոնկրետ իրականացման և հնարավոր ընտրություններին մասնակցելու մասին, Նարեկ Կարապետյանը նշում է.

   «Մեր ընկերություններում աշխատում են 12,000 մարդիկ՝ լայն շրջանակի հմտություններով»։

Նարեկ Կարապետյանը նաև նշում է, որ այս իշխանությունն անպատրաստ է տնտեսություն զարգացնել, չունի ռազմավարական տեսլական։ Իսկ իրենք՝ 12․000 աշխատակից ունեցող ընկերությամբ, պատրաստ են բերել նոր քաղաքական մշակույթ։

Թեև տեխնոկրատները կարևոր են, միայն տեխնոկրատներով ընտրություններ չեն շահում։

Ընդամենը 10 ամիս է մնացել մինչև 2026թ. ընտրությունների ավարտը, որը իսկապես կարճ ժամանակահատված է հայ քաղաքականության վերածննդի համար: Վերջին հարցումների համաձայն, Փաշինյանի վարկանիշը իջել է 15 տոկոսի: Ժողովուրդը հիասթափված է, այլևս չի վստահում որևէ մեկին։

Հայաստանի քաղաքական դաշտը «նոր խաղացողի» կարիք ունի՝ տղամարդու կամ կնոջ, որը նույնքան խարիզմատիկ կլինի, ինչպիսին է, օրինակ, Սամվել Կարապետյանի փաստաբանը։

Բացի այդ, անհրաժեշտ կլինի ժողովրդի մեջ խորապես ներգրավված թիմ, որը կգնա ու կհանդիպի հայերին, կբացատրի նոր ազգային ծրագրի էությունը և կկարողանա համոզել նրանց քվեարկել դրա օգտին։

Սա այն աշխատանքն է, որն արդեն միայն տեխնոկրատների գործը չէ։

Հոդվածագրի մասին․ Բենուա Լանուն Բելգիայում բնակվող հաղորդակցության, միջեկեղեցական և միջկրոնական քաղաքականության փորձագետ է, որը պարբերաբար այցելում է Հայաստան։

Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины Армении