Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Ադրբեջանի գործընկերոջը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված նվաճումների կապակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի միջև, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի արտաքին գերատեսչությանը։
Նշվում է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Ադրբեջանի նախագահի ԱՄՆ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված նվաճումների կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև գործընկերային հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը։




















































