«Առավոտից մինչև ուշ գիշեր փորձեր ենք անում». Սուրեն Պողոսյանը՝ «Новая Волна 2025» մրցույթի մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք, «Новая Волна 2025» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ, դերասան Սուրեն Պողոսյանը: Մրցույթն այս տարի կանցնացի օգոստոսի 21-26-ը՝ Կազանում:
«Ամսի 9-ից սկսած մեր փորձերն ընթանում են, ամեն օր առանց դադար առավոտյան ժամը 9-ից մինչև գիշերվա ժամը 11-ը, երբեմն նաև ավելի երկար: Շատ ծանր փորձեր են լինում, և՛ երգերի վրա ենք մանրակրկիտ աշխատում, և՛ բեմադրությունների:
Այս ընթացքում մասնակիցներով հասցրել ենք նաև մեր ձեռքի աշխատանքները պատրաստել ու ձեռագործ նմուշը ամրացնել «Новая Волна»-ի այս տարվա տարբերանշանի վրա: Այն տեղադրվելու է Կազանի գլխավոր փողոցում, որտեղ էլ հավերժանալու է որպես այս տարվա մասնակիցներից հետք»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Սուրեն Պողոսյանը:
Նա նշեց, որ այս տարվա բոլոր մասնակիցները շատ պրոֆեսիոնալ ու լավ պատրաստված են:
«Կան մասնակիցներ, որոնց առանձնացնում եմ, օրինակ՝ Ղազախստանի ներկայացուցիչը, ինչպես նաև Ռուսաստանից 2 աղջիկներ, ովքեր շատ ուժեղ վոկալիստներ են: Բայց ոչինչ չենք կարող կանխագուշակել, որովհետև այդ օրը բեմում էներգետիկան այլ է լինելու ու այդ պահին ով ավելի ճիշտ աշխատի բեմի վրա, ինքն էլ շահած դուրս կգա»,- կարծում է Սուրեն Պողոսյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































