Արտակարգ դեպք` Շիրակի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ լիցքավորման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Հովհաննես Խ․-ի կողմից կայանված «Avatr» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այն բռնկվել է, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից։
Հրշեջ փրկրարաները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարեկային ծառայությունը պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Խ․-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































