Կորդոբան մեկնաբանել է Սպերցյանի ապագայի մասին լուրերը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան մեկնաբանել է հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերը։ Հայտնի է, որ անգլիական «Սաութհեմփթոնը» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Սպերցյանի նկատմամբ և արդեն առաջարկ է ներկայացրել «Կրասնոդարին»։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
«Սպերցյանը առաջարկ ունի «Սաութհեմփթոնից»։ Նրա համար դա լա՞վ տարբերակ է»։
«Ես խոսել եմ նրա հետ այդ թեմայով, բայց վերջնական որոշումը նա պետք է կայացնի։ Վստահ եմ, որ նա կընտրի այնպիսի տարբերակ, որը լավագույնը կլինի իր համար, — ասել է Կորդոբան «Чемпионат»-ի թղթակից Մարիա Կուցուբեևայի հետ զրույցում։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Սաութհեմփթոնի» հետ՝ տարեկան 1,9 միլիոն եվրո աշխատավարձով։ Այդ գումարը կարող է ավելանալ, եթե «սրբերը» դուրս գան Անգլիայի Պրեմիեր լիգա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































