Ռուսաստանը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը հայտարարել է անցանկալի
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ն ներառել է անցանկալի կազմակերպությունների ցանկում, ըստ գերատեսչության կայքում տեղադրված թարմացված ցանկի։
Կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին։ Նրա կարգախոսն է. «Առանց ազատ մամուլի ոչ մի պայքար երբեք հայտնի չի լինի»։ Դրա հայտարարված նպատակների թվում են գրաքննության դեմ պայքարը և իրենց մասնագիտական գործունեության համար բանտարկված լրագրողների ազատ արձակումը։
Կազմակերպությունը նաև պահպանում է «մամուլի ազատության թշնամիների» ցանկ։ Նրանց թվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, գրում է «Коммерсантъ»-ը։
Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































