Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք
ОБЩЕСТВО«Կենտրոն» հեռուստաընկերությունն այսօր Մոսկվայից, երեկ ուշ երեկոյան եվրոպական երկրներից հեռախոսազանգեր է ստացել առ այն, որ «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրվում է ոչ հայկական և հեռուստաընկերության ձեռագրին ոչ համապատասխան կոնտենտ:
Հեռուստաընկերության ծրագրերում որևէ նմանատիպ խնդիր կամ վրիպակ լինելը բացառված էր, հետևաբար խնդիրը պետք էր փնտրել ՀԸ հետ առնչություն չունեցող տիրույթում:
ՀԸ մասնագետների ստուգումները պարզեցին, որ որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք:
Հետևաբար, աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հեռուստադիտողներին շնորհակալ ենք ուշադրության և տեղեկացնելու համար: ՀՀ սահմաններից դուրս վերահեռարձակողի հետ կապ հաստատվել է, խնդիրը վերացման փուլում է, պատճառը ՀԸ-ն պարտադիր կպարզի:
Բարի դիտում Ձեզ:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



