Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր Կամենդատյան
БЛОГՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի հարկադիր կատարողական ծառայությունը 2025 թվականի երկրորդ եռամսյակում իրականացրել է 650 հազար կատարողական գործ՝ քաղաքացիների պարտքերի գծով։ Սա նշանակում է, որ մեր չափահաս բնակչության մոտ երեսուն տոկոսը պաշտոնապես դարձել է տուգանքի կամ բռնագանձման «մատերիալ»։
Սա պատահական վիճակագրություն չէ․ սա իշխանության ծրագրավորված քաղաքականություն է։ Տարիներ շարունակ մարդիկ վարկերի ու տուգանքների ճանկերում են, իսկ պետությունը ոչ միայն չի պաշտպանում, այլ դառնում է բանկերի հիմնական «գործավարը»։ ԴԱՀԿ-ի ծանրաբեռնվածության զգալի մասը ուղղակիորեն կապված է բանկերի պահանջների կատարման հետ։
Ավելին՝ իշխանությունները բյուջեի միջոցները օգտագործում են անհուսալի վարկառուների պարտքերի մարում համար, փաստորեն հարկատուների փողերով փրկելով բանկերի շահույթը։ Այսինքն՝ ժողովուրդը երկակի անգամ է վճարում․ նախ՝ իր վարկերի և տուգանքների համար, հետո էլ՝ որպես հարկատու, որ բանկերի սեփականատերերը չկորցնեն իրենց եկամուտները։
Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի, իսկ իշխանությունը՝ մանկապարտեզի խնամողին, որը հոգ է տանում ոչ թե ժողովրդի, այլ ֆինանսական «մանուկների»՝ բանկերի տերերի մասին։
Սա այլևս տնտեսական խնդիր չէ․ սա խորացող սոցիալական անդունդ է, որտեղ պետությունը և բանկերը ձեռք ձեռքի տված կեղեքում են սեփական ժողովրդին։
Պատկերը լրիվ ամբո ղջանում է երբ պետությունը բանկերի անհուսալի վարկերը փոխհատուցում է պետական բյուջեի միջոցներով։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



