Զոհերի թիվը հասել է 240-ի. ի՞նչ է կատարվում Հնդկաստանում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ Պրադեշ նահանգում երկու ամսվա ընթացքում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 240 մարդ։
Այս մասին հայտնել է նահանգի բնական աղետների հետևանքների վերացման վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկու ազգային մայրուղիները շարունակում են փակ մնալ՝ խաթարելով լեռնային տարածքների հետ կենսականորեն կարևոր հաղորդակցությունը։ Տարածաշրջանում հաղորդվում է էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումների մասին։
Նահանգում սողանքների մոնիտորինգի բազմաթիվ կայաններ ներկայումս չեն գործում, ինչը մտահոգություններ է առաջացնում մուսսոնային անձրևների սեզոնի ընթացքում ժամանակին նախազգուշացման և աղետների դեմ պատրաստվածության վերաբերյալ։
Հիմաչալ Պրադեշում մուսսոնային անձրևների սեզոնը տևում է հունիսի վերջից մինչև սեպտեմբեր, որի ընթացքում այստեղ գրանցվում է տարեկան տեղումների մեծ մասը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































