Լեզվի պետական տեսչությունը քնած է
ОБЩЕСТВОԵրեւան, Տիգրան Մեծի պողոտա: Երեւանի խանութներում ու սպասարկման կետերում քիչ չեն նման տառասխալներով ցուցանակները: Իսկ այս կրպակի ճիշտ հարեւանությամբ գործում է Երեւանի հիմնական դպրոցներից մեկը, եւ նման տառասխալներով գրություններն ամեն օր կարդում է մի քանի հարյուր դպրոցական: Եվ այս ամենը կատարվում է մի երկրում, որտեղ հարկատուների փողերով կերակրվում է Լեզվի պետական տեսչությունը, որի գործունեության արդյունավետությունը համահավասարազոր է ընդամենը «գալոչկայի»:
Խոսքն այն տեսչության մասին է, որի պետի դատավոր որդին վաղուց ապահովել է իր բարեկեցությունը, կուտակում է փողեր, ստանում մի քանի միլիոն դրամանոց նվիրատվություններ՝ փողի տեսքով: Տեսչության գործառույթներից է ցուցանակները, գովազդները հայերեն ձեւավորելու օրենսդրական պահանջի կատարումը: Իսկ այդ գործառույթների իրականացման պատախասնատուն տեսչության պետն է՝ Սերգո Երիցյանը:
Փրկել է պետք հայոց լեզուն Լեզվի պետական տեսչությունից:
Գագիկ Աղբալյան



