Ինչ վիճակում են Վանաձորում հրազենային վիրավորումով և կտրած-ծակած վերքերով ԲԿ ընդունված 3 տուժածները
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 9-ին Վանաձորում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2 տղամարդ, որոնցից մեկը՝ ձախ զստային շրջանում հրազենային վիրավորումով, մյուսը՝ կրծքավանդակի առաջային պատի եւ պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքերով:
Ընդունման պահին վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, մյուսինը`միջին ծանրության:
Վանաձորի բժշկական կենտրոնից հայտնում են, որ տուժածներն անմիջապես բարձրացվել են վիրահատարան, իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները:
«Վիրահատություններն անցան բարեհաջող, վիրավորների կյանքը հնարավոր եղավ փրկել:
Մինչ բժիշկներն ամբողջ անձնակազմով պայքարում էին 2 վիրավորի կյանքի համար, ոտքի շրջանում հրազենային վիրավորում բժշկական կենտրոն ընդունվեց եւս 1 երիտասարդ տղա, ում եւս ցուցաբերվեց համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն:
Հրազենային վիրավորում ստացած եւ վիրահատված տղամարդու վիճակը գնահատվել է ծանր կայուն:
Հարազատների ցանկությամբ տղամարդը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան՝ հետագա բուժումն այնտեղ ստանալու նպատակով:
Մյուսը երկու տուժածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն, վիճակները գնահատվել է բավարար, որից հետո դուրս են գրվել բժշկական կենտրոնից»,- ասվում է ԲԿ-ի հրապարակած հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































