Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տղայի մայրը մահացած էր, երկու եղբայր էին։ Իրենց հոր հետ էին ապրում։ Գիտեմ՝ շատ համեստ, լավ երեխա էր։ Զանգել է իր ընկերոջը, հորն ասել է՝ շատ վատ եմ զգում։ Երկու օր քթից արյուն է եկել, երևի ուշադրություն չեն դարձրել, մինչև երեկոյան ինսուլտ է ստացել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Մարտունու բնակիչներից մեկը՝ այսօր մահացած 19-ամյա զինծառայող Վահե Զաքարյանի մասին։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց հեռախոսազանգերին։
Նշենք՝ MediaHub-ը հայտնել էր, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել ՊՆ զորամասերից մեկում. մահացել է 19-ամյա զինծառայող Վահե Զաքարյանը: Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ այսօր՝ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը, «Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները»,- ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Ստացվում է, որ զինծառայողի մահվան պատճառներից մեկը կարող էր լինել ժամանակին բժշկական օգնության չստանալը, ինչը վկայում է, որ իշխանությունների խոստացած «բարեփոխված բանակում» զինվորների առողջական խնդիրները հաճախ մատնվում են անուշադրության և նման ողբերգական ավարտ ունենում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































