Գազ չի լինի օգոստոսի 12-ին
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան, Մաշտոցի, Ճավճավաձեի, Սունդուկյան, Կնունյանց, Ձերժինսկու, Ավետիսյան, Շինարարների, Աթաբեկյան, Ներսիսյան, Մոնթե Մելքոնյան, Աղայան, Ստեփանյան, Իսակովի, Ծատուրյան, Իսահակյան, Աճառյան, Ուսանողական փողոցների, Ներսիսյան նրբանցքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Քիմիագործների 1-ին փողոցի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
Գազպրոմ Արմենիա
Հետևեք մեզ՝ այստեղ




















































