Մեկնարկել է Թրամփ–Փաշինյան–Ալիեւ եռակողմ հանդիպումը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է փաստաթղթեր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի հետ։
Դրանցից մեկը, ինչպես նշվեց, վերաբերում է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) մեկնարկին Ադրբեջանի օկուպացրած Արցախից՝ Հայաստանի միջով և այնուհետև՝ Նախիջևան։
Բացի դրանից, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պետք է փաստաթուղթ ստորագրեն ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու իրենց մտադրության մասին։
Նշվում, է, որ Երևանն ու Բաքուն կստորագրեն շրջանակային համաձայնագիր, որով կարձանագրվի, որ երկու երկրներն էլ կշարունակեն աշխատել խաղաղության հասնելու ուղղությամբ։ Դրանում Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորվում են, որ ստորագրելուց հետո կողմերից ոչ մեկը չի կարողանա հրաժարվել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված 17 հոդվածներից։ Դրանք կհամարվեն վերջնականապես համաձայնեցված և չեն կարող ենթարկվել հետագա փոփոխությունների կամ հրաժարման։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































