Կրակոցներ են հնչել Զովունի գյուղում․ հայտնաբերվել են կրակված ու չկրակված պարկուճներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի 35-րդ փողոցի 1-ին նրբանցքում կրակոցներ են հնչել։
Քրեական և համայնքային ոստիկանները, ինչպես նաև պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված ու չկրակված 6 պարկուճ փողոցի տարբեր հատվածներում։
Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































