ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շուտով կարող է Գազայի հարցով արտակարգ նիստ անցկացնել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հնարավոր է արտակարգ նիստ անցկացնի ուրբաթ կամ շաբաթ օրը՝ Իսրայելի կողմից Գազայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու որոշման ֆոնին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը։ «Կան մի շարք երկրներ, որոնք հայտարարել են, որ ցանկանում են հանդիպում անցկացնել այսօր կեսօրին։ Մենք քննարկում ենք բոլոր տարբերակները, այդ թվում՝ վաղը կեսօրին, այսինքն՝ շաբաթ օրը հանդիպում անցկացնելու հնարավորությունը»,-լրագրողներին ասել է նա։ Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ, սակայն հաստատված պլանը կենտրոնանում է միայն պաղեստինյան անկլավի ամենամեծ՝ Գազա քաղաքի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































