Կապանում բարեկարգել են Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքը
ОБЩЕСТВОԿապանի համայնքապետարանից հայտնում են, որ ավարտվել են Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջոցներով։

Ծրագրի շրջանակում բարելավվել է մարզադպրոցի շենքի արտաքին հատվածը․այն ամբողջությամբ թարմացվել, գեղեցիկ ու ժամանակակից տեսք է ստացել՝ շնորհիվ դիզայներական լուծումների։
Վերանորոգվել է նաև մարզադպրոցի դահլիճի հատակը, որն ամբողջությամբ փոխարինվել է վինիլային ծածկույթով, ինչի արդյունքում ստեղծվել են ավելի հարմարավետ և անվտանգ պայմաններ սաների մարզումների համար։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



