Վանաձորում իրականացվել է հատուկ օպերացիա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի՝ վերջին ամիսների մարզային քրեական վարչությունների և համայնքային ոստիկանության բաժինների աշխատակիցների հետ ամփոփումների ժամանակ խիստ հանձնարարական է տրվել, որ ոստիկանությունը պետք է նաև ակտիվ պայքար տանի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեմ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Սարգսյանի և Ա․ Ղազարյանի խիստ հանձնարարականները կարծես թե տեղ են հասել։ Դրա արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և մարզերի քրեական վարչությունների ծառայողները բարձր ցուցանիշներ են գրանցել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեմ պայքարում։
Օգոստոսի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկանն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վանաձոր քաղաքում 45-ամյա մի կին ապօրինի շշալցնում և վաճառում է տարբեր տեսակի ոգելից խմիչքներ՝ օգտագործելով գործարանային պիտակներն ու խցանները։
Նույն օրը քրեական ոստիկանները ժամանել են այդ կնոջ բնակության վայր, և տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































