ՀՀ պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար դոլար է
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Արտաքին պարտքը 6 մլրդ 943 մլն 296 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 908 մլն 842 հազար դոլար է:
Մեկամսյա կտրվածքով ՀՀ պետական պարտքն ավելացել է 116 մլն 520 հազար դոլարով: Ընդ որում՝ արտաքին պարտքը 46 մլն 7 հազար դոլարով պակասել է, իսկ ներքինն ավելացել է 162 մլն 527 հազար դոլարով:
2024 թվականի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը 12 մլրդ 842 մլն 240 հազար դոլար էր, որից արտաքինը՝ 6 մլրդ 454 մլն 151 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 388 մլն 88 հազար դոլար:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



