Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել «Զանգեզուրի միջանցքը». իրանցի պատգամավոր
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամը խոսել է Ադրբեջանի համագործակցության մասին «սիոնիստական ռեժիմի» և ԱՄՆ-ի հետ, երկրի բանտերում իրանցի բանտարկյալների հետապնդումների և «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին, որը սպառնալիք է ներկայացնում Իրանի ազգային շահերի համար, գրում է Tabnak-ը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանում իրանցի բանտարկյալները բախվում են «անմարդկային, անօրինական և կողմնակալ» վերաբերմունքի, որը ոչ միայն հակասում է մարդու իրավունքների մասին օրենքներին, այլև հանցագործություն է։
Նա հավելել է. «Իրանի կառավարությունը պետք է ավելի վճռականորեն արձագանքի այս գործողություններին»։
Պատգամավորը նաև զգուշացրել է «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին, որը Ադրբեջանը փորձում է գործարկել ԱՄՆ-ի և «սիոնիստական ռեժիմի» աջակցությամբ՝ հայտարարելով, որ այն կարող է ուղղակի սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և Իրանի շահերի համար։
Մողադամն ընդգծել է. «Զանգեզուրի միջանցքի գործարկման հարցը դեռևս լուծված չէ, բայց ամերիկացիներն ուշադիր հետևում են դրան և փորձում են հնարավորինս արագ իրականացնել այդ նախագիծը: Խորհրդարանն օգտագործել է իր բոլոր հնարավորությունները դա կանխելու համար, բայց գլխավոր դերը պատկանում է կառավարությանը, որը պետք է ակտիվ դիվանագիտության միջոցով կանխի Իրանի թշնամիների նպատակների իրականացումը»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































