3 ամսով վարժական հավաքներ կհայտարարվեն. հայտնի են ժամկետները
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կառավարությունը մտադիր է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով։ Որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստի օրակարգում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է վարժական հավաքներն անցկացնել ` 2025 թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ։ ՊՆ-ն նշել է, որ պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































