Փաշինյանը Հայաստանը վերածում է հակառուսական պլացդարմի. «Փաստ»
ПОЛИТИКА
«Փաստ»-ը գրում է.
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Փաշինյանը Հայաստանը վերածում է հակառուսական պլացդարմի՝ առաջնորդվելով միայն սեփական աթոռը պահելու և ԱՄՆ-ի միջոցով վերընտրվելու տրամաբանությամբ։ Հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը Փաշինյանի և ՔՊ-ի ջանքերով՝ Արևմուտքի հրահանգով կազմաքանդվում է՝ ՔՊ-ականները հանդես են գալիս ռուսաֆոբ հայտարարություններով, հանձնելով Արցախը նրանք փորձում են սլաքներն ուղղել ՌԴ-ի կողմ։
Հակառուսական արտաքին քաղաքականության շրջանակներում Փաշինյանը ՀՀ-ն մասնակից է դարձնում հայ-ամերիկյան զորավարժությունների, սառեցնում է ՀՀ-ի մասնակցությունը ՀԱՊԿ-ում, Ֆրանսիային է հրավիրում Սյունիք, խոչընդոտներ է ստեղծում Կապանում ռուսական հյուպատոսության բացման հետ կապված։
Պրակտիկ առումով հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններն ոչինչ չեն տալիս ՀՀ-ին, սակայն առաջացնում են խորը հակասություններ հայ-ռուսական հարաբերություններում։
Փաշինյանին չեն հետաքրքրում հայկական պետական ու ազգային շահերը՝ նա ցանկանում է ամեն գնով վերարտադրվել 2026 թ․-ին և եթե դրա համար պետք է Զանգեզուրի միջանցքը տրամադրել ԱՄՆ-ին՝ նա պատրաստ է։
ՀՀ-ն վերածվում է հակառուսական պլացդարմի՝ կովկասյան Ուկրաինայի դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։
ՌԴ-ն տարանջատված վերաբերմունք ունի ՀՀ-ի ու հայ ազգի նկատմամբ՝ ՀՀ-ն համարելով դաշնակից, իսկ հայ ազգին՝ եղբայրական ժողովուրդ, իսկ Փաշինյանին և ՔՊ-ին ընկալում է, որպես արևմտյան, թուրքական շահերի լոբբիստներ և ժամանակավոր խոչընդոտ հայ-ռուսական կապերում։
ԱՄՆ-ի համար տարածաշրջանում դաշնակիցներ են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Վրաստանը՝ կապող օղակ Կասպյան ծովի էներգակիրները դեպի Եվրոպա տարանցելու համար՝ շրջանցելով ՌԴ-ն և Իրանը, իսկ ՀՀ-ն Վաշինգտոնի համար ռուսական ազդեցության գոտում գտնվող երկիր է և հետևաբար նրանք հենվելով Փաշինյանի և ՔՊ-ի վրա ամեն ինչ անելու են ՀՀ-ն Մոսկվայից կտրելու համար։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ




















































