Աբրահամյան համաձայնագրերը նոր փորձանք են դառնալու Հայաստանի գլխին
АНАЛИТИКА
«Ռոյթերս» գործակալության տվյալներով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ակտիվ քննարկումներ են անցկացվում, որպեսզի Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի որոշ դաշնակիցներ միանան Աբրահամյան համաձայնագրերին։ Հեղինակավոր գործակալությունը հղում է անում միանգամից հինգ քաջատեղյակ աղբյուրների և նշում, որ Աբրահամի համաձայնագրին միանալու համար Վաշինգտոնը նախապայման է դնում Ադրբեջանի առաջ, պահանջելով նախ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։
Ըստ աղբյուրների, այդ հարցը քննարկվել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ մարտին Բաքու կատարած այցի ժամանակ։ Այնուհետև Ուիթքոֆի օգնականն է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Աբրահամյան համաձայնագրերը ստորագրվել են Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում՝ 2020 թ․-ին, Իսրայելի և չորս արաբական երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։
Այժմ իսրայելյան համաձայնագրերը դարձել են ակնհայտ իսրայելամետ նախաձեռնություն և ուղղված են ոչ միայն տարածաշրջանում Իսրայելի թշնամիների, այլև առաջին հերթին, հենց Իրանի դեմ։ Եվ այժմ Միացյալ Նահանգները ցանկանում է իր Աբրահամյան համաձայնագրերին նաև ներգրավել նաև Հայաստանին ու Ադրբեջանին։
Մի կողմից սա Ադրբեջանի համար լուրջ հնարավորություն է դառնալու բարելավել իր միջազգային դիրքը, նոր զիջումներ կորզել Միացյալ Նահանգներից ու Արևմուտքից, հատկապես Հայաստանի դեմ, օրինակ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցով։
Մյուս կողմից՝ Աբրահամյան համաձայնագրերին Հայաստանի անդամակցությունը թշնամական ակտ է դառնալու ուղղված հարավային հարևան Իրանի դեմ։ Բնական է, որ Իրանը, որը հատկապես վերջին շրջանում մի քանի կոշտ զգուշացումներ է արել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, ամենևին էլ հակված չէ հանդուրժել նման զարգացումները։ Թե ինչով են մտածում Հայաստանի իշխանությունները, բարդ է ասել։
Էմիլի Մակարյան




















































