«Բարսելոնան» որոշում է կայացրել Տեր Շտեգենի վերաբերյալ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 5-ին «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն հանդիպելու է թիմի դարպասապահ և ավագ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ՝ հայտնելու, որ ընթացիկ մրցաշրջանում նա այլևս չի համարվի հիմնական կազմի դարպասապահ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով Sport.es-ը։
Աղբյուրի տվյալներով՝ չնայած այս որոշմանը, կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է խուսափել Տեր Շտեգենի հետ կոնֆլիկտից և մտադիր է համատեղ լուծում գտնել նրա ապագայի հարցում։ Նշվում է, որ գերմանացի դարպասապահը դժգոհ է ակումբից, քանի որ կարծում է, թե «Բարսելոնան» տարածել է իր մասնագիտական համբավը վնասող տեղեկություններ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տեր Շտեգենը կարող է զրկվել նաև ավագի թևկապից։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է ավագի ընտրության քվեարկություն, սակայն աղբյուրը նշում է, որ գերմանացին դեռևս մեծ հնարավորություններ ունի վերընտրվելու։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































