Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները այս օրերին հումանիտար աջակցություն են ստանում ռուսական կազմակերպություններից. Դավիթ Խաժակյան
ОБЩЕСТВОԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները այս օրերին հումանիտար աջակցություն են ստանում ռուսական կազմակերպություններից։ Հանկարծ՝ հայտնվում են մարդիկ, ովքեր կոչ են անում արցախահայությանը հրաժարվել այդ օգնությունից։
Զարմանալի չէ։ Նման կոչեր հնչեցնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր համակարծիք են իշխանական այն թեզերի հետ, ըստ որոնց՝ չպետք է խոսել արցախահայության վերադարձի իրավունքի մասին, և ընդհանրապես, Արցախի կորուստը համարում են Հայաստանի «անկախացման» գին։
Ռուսաստանը նման քայլերով ցույց է տալիս, որ իր համար դեռևս գոյություն ունի հավաքական արցախահայություն՝ իր բազմաբնույթ հումանիտար կարիքներով։ Փոխարենը այս մարդիկ խրախուսեն նման աջակցությունը՝ որպես մարդասիրական և օրինակելի ժեստ, զբաղված են հակաքարոզչությամբ՝ թիրախավորելով արցախահայության հավաքական իրավունքների պաշտպանումը որևէ մակարդակում:
Ասել է թե՝ նրանց խնդիրը օգնությունը չէ, այլ այն, որ որևէ մակարդակում փորձ է արվում հիշեցնել Արցախի և արցախահայության մասին՝ որպես ադրբեջանաթուրքական ագրեսիայի և էթնիկ զտման զոհ:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



