Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞վ է Հայաստանում վճարում Ջենիֆեր Լոպեսի հետույքի համար

ОБЩЕСТВО

ՀՀ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե Ջենիֆեր Լոպեսի համերգը ոչ միայն, այսպես կոչված, մշակութային իրադարձություն է, այլ նաև՝ տնտեսության խթանման խոշոր քայլ։ Սակայն նույնիսկ իշխանությունների հրապարակած թվերն ու հաշվարկները վկայում են՝ այս միջոցառումը ոչ թե ներդրում էր, այլ պետական միջոցների բացահայտ մսխում։ 

Միլիոններ՝ առանց վերադարձի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Facebook-ում հրապարակել է, այսպես կոչված, «մոտավոր վերլուծություն», համաձայն որի Ջենիֆեր Լոպեսի համերգի համար նախատեսված 6 միլիոն դոլար պետական ներդրումը իբր բերում է շուրջ 10.07 մլն դոլար տնտեսական արդյունք։ 

Այս գումարը, ըստ Թորոսյանի, ձևավորվում է 3.89 մլն դոլար տոմսերի վաճառքից, 6 մլն դոլար զբոսաշրջիկների ծախսերից (15,000 մարդ, միջինը 400 դոլարով) և 180 հազար դոլար տեղացիների ծախսերից։ 

Նրա եզրակացությունն է, որ ներդրման վերադարձի գործակիցը (ROI) կազմել է մոտ 68%, իսկ զուտ շահույթը՝ ավելի քան 4 մլն դոլար։ 

• ROI-ն այստեղ հաշվարկված է որպես (10.07 մլն - 6 մլն)/6 մլն ≈ 68%, բայց սա գլոբալ սխալ մոտեցում է պետական ծախսերի գնահատման համար։ Պետական ներդրումները պետք է գնահատել ոչ թե զուտ հաշվապահական շահույթով, այլ հարկային վերադարձով՝ օրինակ՝ ԱԱՀ մուտքերով, աշխատատեղերով, երկարաժամկետ արդյունքներով։

Պատգամավորի մատնանշած ROI-ը բիզնեսային է, ոչ թե հանրային ֆինանսների ROI։

Անտեսվում է ամենակարևորը. սա պետական ծախս է, ոչ թե մասնավոր բիզնեսի ներդրում։

Մինչդեռ պետությունն ինքն է այս համերգի համար ծախսել ավելի քան 6 մլն դոլար և այդ գումարի զգալի մասը փոխանցվել է տարբեր օտարերկրյա և ներքին մատակարարների։ Այսինքն գումարները բաշխվել են չմնալով Հայաստանի տնտեսության մեջ։ Այսպիսով՝ պետության համար «շահավետության» հեքիաթը հոդս է ցնդում, երբ խորամուխ ես լինում աղքատ երկրում նման չհիմնավորված խոշոր ծախսի մեջ և հիշում, որ ամենամեծ, այսպես կոչված, ատկատները այսպիսի տեղերում են գրպանվում։ 

Ո՞վ է տվել այդպիսի որոշում, և ինչու

Հասարակությունը պետք է պահանջի մի շատ պարզ բան՝ ո՞վ է որոշել նման խիստ կասկածելի պայմաններով բյուջետային միջոցներ հատկացնել այդպիսի շոուի համար։ Ո՞վ է համոզել կառավարության ղեկավարներին, թե դա բերում է տնտեսական զարգացում։ Եվ վերջապես, ո՞վ է սիրում այդչափ խանդավառությամբ պետական փող ծախսել Ջենիֆեր Լոպեսի հետույքի վրա, երբ բազմաթիվ գյուղեր չունեն խմելու ջուր, բժշկական ծառայություն, ոռոգման համակարգ։ 

Եթե այդ գումարները տրամադրվեին, օրինակ, որևէ ջրագծի բարելավման ծրագրին կամ Գյումրիի հիվանդանոցի շտապօգնության ավտոպարկի թարմացմանը, առնվազն հասկանալի կլիներ, որ պետությունը ծառայել է քաղաքացուն։ Բայց այսօր մեր աչքի առաջ մենք ունենք բացահայտ մսխում՝ թաքնված «զբոսաշրջության խթանման» մակաբույժ տակդիրի տակ։ 

Դատախազությունը պարտավոր է գործել

Այս ամենը իրավական գնահատականի կարիք ունի։ Մի քանի խղճուկ դրամների իբր պետբյուջե վերադարձնելու ցինիկ բեմադրությունների ֆոնին իշխանությունը իրեն իրավունք է վերապահում միլիոնավոր դոլարներ ծախսել՝ առանց հանրությանը հաշվետու լինելու։ 

Դատախազությունն ու վերահսկիչ մարմինները պարտավոր են ուսումնասիրել՝ եղել է արդյո՞ք շահերի բախում, պետական լիազորությունների չարաշահում, պետական փողերի մսխում կամ անհիմն ծախսում։ Պետական հսկայական միջոցների անպատասխանատու տնօրինումը հանցագործություն է։ Ի վերջո, բոլորին է հայտնի, որ նմանատիպ համերգներն ու մասշտաբային միջոցառումները փող լվանալու և գրպանելու ամենապոպուլյար եղանակներից են։ 

Երբ մի քանի հազար դրամի շուրջ քրեական վարույթները ամիսներով ուսումնասիրության են ենթարկվում, միլիոներ ծախսել կեղծ տնտեսական շահի հիմնավորումներով քրեական վարույթի թեմա է։ 

Ի վերջո, բյուջեն ոչ թե իշխանությունների գրպանն է, այլ՝ քաղաքացիների քրտինքի արդյունքը։ 

Հ.Գ.- Փաստորեն, այսուհետ երկրի նոր ռազմավարությունը կրծքերը, հետույքը և պետական բյուջեի մսխումը ատկատով։

Ինչպես կասեր դասականը ապագա կա՜։

Միացիր մեր ալիքին`

@PastOnline

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»