Լոպեսի գալուն կարելի է նույնիսկ 60 միլիոն դոլար հատկացնել բյուջեից, եթե գիտես մի այլ ձևի տուրիզմ ես զարգացնելու. փորձագետ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոպեսի (Լոփեզի?) գալուն կարելի է նույնիսկ 60 միլիոն դոլար հատկացնել բյուջեից։ Այս մասին գրառում է կատարել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Եթե գիտես, որ մի այլ ձեւ տուրիզմ ես խթանելու։ Կամ երկրիդ ճանաչելիություն ես բարձրացնելու։ Կամ սկսում ես համերգների (խիստ պլանավորած) շարք, ու մի քանի տարի նենց դեմքեր ես բերելու, որ ՀՆԱն ա աճելու մի քանի տոկոսով (ասեմ ձեզ, տենց լինում ա, կատակ չեմ անում): Բայց տվյալ դեպքում տեսե՞լ եք ինչ-որ հաշվարկ, կանխատեսում։ Ու, հետո էլ լավ կլինի իմանալ, թե ինչ եղավ։ Հիմա, դեռ որ, ԱԲ-ին հարցրեցի Լոպեզի հոնորարների մասին։ Հայաստանը բերեց առանձին կետով, ու ամենաթանկն էր (երեւի Լարսով ա գալիս, ճամփեն ա թանկ ստացվում) Հ.Գ. 6 միլիոնը դա մի 100-200 բնակարան է արցախցիների համար Ես հիմա հաճախ պետական ծախսերը սենց եմ իմ համար պատկերացնում»,- գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































