Ուզբեկստանում դաժանորեն սպանվել է հայտնի երգչուհին. կասկածյալը նրա ամուսինն է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուզբեկստանի Սամարղանդի շրջանում ընտանեկան կոնֆլիկտի հետևանքով սպանվել է 33-ամյա երգչուհի Զեբոյժահոնը (իսկական անունը՝ Զեբինիսո Նոսիրովա): Ինչպես Podrobno.uz-ին հայտնել են գլխավոր դատախազությունից, նրա ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին այն տանը, որտեղ կինն առանձին էր ապրում։ Հետաքննության տվյալներով՝ տղամարդը եկել է նրա երեխաներին տեսնելու, սակայն նրանց միջև վեճ է սկսվել։ Ընդհարման ժամանակ ամուսինը ձեռքերով սեղմել է կնոջ պարանոցը, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։
Հարուցվել է քրեական գործ՝ դիտավորյալ սպանության փաստի առթիվ՝ դիտավորյալ սպանության հոդվածով։ Հետաքննչական գործողությունները շարունակվում են։
Զեբոյժահոնը հայտնի էր որպես ժողովրդական երգեր կատարող երգչուհի։ Նա թողել է երեք անչափահաս երեխաներ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































