Ереван, 01.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Քաղաքական խնդիրներ են ուզում լուծել՝ քողարկելով դրանք տարբեր՝ իրավական, էներգետիկ օրակարգերի տակ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանություններն անցողիկ են, բայց պետությանը հասցրած նրանց վնասը դեռ երկար ժամանակ իրեն զգացնելու։ Տնտեսական ոլորտի փորձագետների հետ մեր զրույցներում շատ անգամ է հնչել այս տեսակետը, բարձրացվել այն հարցը, որ երբ Հայաստանի այս կամ այն ընկերությանը, քաղաքացիներին վերաբերող իրավական հարցերը դուրս են գալիս երկրի սահմաններից և քննարկման առարկա դառնում միջազգային հարթակներում, դա կարող է Հայաստանին անվստահելի գործընկեր դարձնել պետությունների, ֆինանսական կազմակերպությունների աչքում, նրանք կարող են, օրինակ՝ այլևս մեզ վարկեր չտրամադրել կամ էլ տրամադրել բարձր տոկոսադրույքներով։ Այս օրերին դրա ցայտուն օրինակը դարձավ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի որոշումը, որն, ի դեպ, Հայաստանի կառավարությունը չի կատարում՝ էլ ավելի սրելով ստեղծված իրավիճակը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ Հայաստանը միջազգային հանրության մաս է և պետք է շարժվի ընդհանուր խաղի կանոններով, որին միացել է։ «1995 թվականին Հայաստանը Կիպրոսի հետ կնքել է ներդրումների պաշտպանության վերաբերյալ երկկողմանի համաձայնագիր, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին, իրավաբանական անձանց վեճերի պարագայում դիմել միջազգային արբիտրաժ։ Այդ հիմքով ՀԷՑ-ի սեփականատերերը, որոնք նաև Կիպրոսի քաղաքացիներ են, դիմել են Ստոկհոլմի միջազգային արբիտրաժ՝ պահանջելով, որ հայկական կողմը, մասնավորապես՝ կառավարությունը, դադարեցնի ՀԷՑ-ի նկատմամբ միջամտությունը և նաև կանխի հնարավոր ազգայնացումը։ Դատարանը միջանկյալ հրատապ որոշում է կայացրել՝ փորձելով կանխել հնարավոր վնասները։ Ըստ էության, սա հայցի ապահովման միջոց է, որը նաև մեր ազգային դատարաններում ևս կիրառվում է։ Ինչպես ազգային, այնպես էլ միջազգային դատարանի միջանկյալ կամ հրատապ որոշումները պետք է կատարվեն ամբողջությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը։

Ընդգծում է՝ վերջին շրջանում կառավարության քայլերն ավելի շատ քաղաքական են և ոչ թե իրավական ու տնտեսական։ «Նրանք քաղաքական խնդիրներ են ուզում լուծել՝ քողարկելով դրանք տարբեր իրավական, էներգետիկ օրակարգերի տակ։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այդ քաղաքական խնդրի լուծումը կարող է բավականին խոր, բացասական հետևանք թողնել մեր տնտեսության վրա։ Դրա վառ ապացույցը հենց միջազգային արբիտրաժի որոշումն է, որը բացասական ազդակ է ներդրողներին։ Նրանք ևս մեկ անգամ համոզվում են, որ հայկական կողմը՝ ի դեմս Հայաստանի կառավարության, չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, և որևէ մեկը երաշխիք չունի, որ իրենց դեպքում, երբ լինի վեճ, և դիմեն միջազգային արբիտրաժ, հայկական կողմը նույն վարքագիծը չի դրսևորի։

Այս պայմաններում պետք է նաև արձանագրենք, որ միջազգային արբիտրաժի որոշումները կատարվում են 1958 թվականի նյույորքյան կոնվենցիայի համաձայն, որին միացել է նաև Հայաստանը։ Եթե Հայաստանը չկատարի այդ որոշումը, ապա մյուս կողմը կարող է դիմել կոնվենցիային միացած այլ երկրի դատարան՝ պահանջելով, օրինակ՝ բռնագանձում իրականացնել Հայաստանի Հանրապետությանը պատկանող ակտիվների նկատմամբ։ Այսինքն, նրանք կարող են դրսում պահանջել արդարություն, փոխհատուցում և այլն։ Մի կարևոր հանգամանք ևս. արբիտրաժի որոշման մեջ նշված է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնպահ մնա ՀԷՑ-ի կառավարմանը միջամտելուց, կառավարման մարմինները փոփոխելուց, չպետք է զրկի լիցենզիայից, և երրորդ՝ չպետք է միջամտի ՀԷՑ-ի գործունեությանը՝ մինչև գործի ավարտը։ Հայաստանի կառավարությունն իր վարքագիծը բացատրում է հանրային շահից ելնելով, բայց հանրային շահն այնքան լայն հասկացություն է, այնքան հայեցողական կարող է մեկնաբանվել, որի պայմաններում ակնհայտ կարող է դառնալ՝ ցանկացած պետական, անօրինական միջամտություն կարելի է հանրային շահի անվան տակ իրականացնել։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ ներդրողների, ներդրումային միջավայրի համար։ Արբիտրաժային այս որոշումը չկատարելու պատճառով վարկեր, փոխառություններ տրամադրող միջազգային ինստիտուտները կարող են այլևս դրանք չտրամադրել։ Այդպիսի պրակտիկա էլ կա միջազգային փորձում, երբ այս կամ այն երկիրը չի կատարում իր պարտավորությունները, միջազգային ինստիտուտները նրանց սև ցուցակ են գցում, որևէ վարկ, աջակցություն չեն տրամադրում։ Հայաստանի կառավարությունը փորձում է իր այս քայլերն ապահովագրել Արևմուտքի հետ լավ կապերով՝ կարծելով, որ նրանք դժվար թե մեր նկատմամբ պատժամիջոցներ, ճնշումներ կիրառեն։ Այս պահին են հարաբերությունները լավ, բայց երբ ինչոր փուլում դրանք վատանան, նրանք հիշելու են այս բոլոր բացթողումները, կյանքի չկոչած որոշումները և Հայաստանի նկատմամբ կիրառելու են բավականին խիստ միջոցներ։ Նույնիսկ քո «բարեկամին» չպետք է նման հնարավորություն, խաղաքարտեր տալ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ այս բոլոր գործընթացները պետք է հեռու մնան քաղաքական շահարկումներից, քանի որ էներգետիկ համակարգը մեզ համար ռազմավարական ոլորտ է, և դրանում ցանկացած փոքր ճգնաժամ երկարաժամկետ հետևանք է թողնելու տնտեսության վրա։ «Ունենք բազմաթիվ խնդիրներ այս համակարգում, և այդ խնդիրները պետք է փորձենք միասնաբար լուծել՝ և՛ պետության, և՛ մասնավորի, և՛ օտարերկրյա տարբեր ներդրողների համատեղ ջանքերով։ Մոտակա տարիների համար մեկ միլիարդ դոլարի չափով ներդրումներ պետք է արվեն ՀԷՑ-ում, որը թույլ կտա համակարգը արդիականացնել, զարգացնել, որակը բարձրացնել։ Եթե այս իրավիճակը շարունակվի, այդ մեկ միլիարդ դոլարը սեփականատերը չի ներդնելու, որովհետև ոչ մի սեփականատեր ներդրում չի կատարում մի կազմակերպությունում, որի ղեկավարումը կորցրել է։ Իսկ Հայաստանի կառավարությունն այդքան ազատ միջոցներ չունի և ոչ էլ միջազգային որևէ ինստիտուտ պարտք կտրամադրի Հայաստանին, որ այդ գործընթացն իրականացնեն։ Այս պայմաններում մասնավոր կազմակերպությունն էլ չի համարձակվի ներդրում կատարել՝ հաշվի առնելով, որ կա արբիտրաժային վեճ, բավականին լուրջ քաղաքական լարվածություն և այլն։ Այսինքն՝ երկարաժամկետ պետք է նայենք այս հարցին և փորձենք արդյունավետ լուծումներ գտնել հնարավորինս մասնագիտական դաշտում»,-ասում է տնտեսագետը։

Այս բոլոր գործընթացներն ուղղակի հարված են մեր քաղաքացիներին, նրանց սոցիալական վիճակին։ Պարսյանի խոսքով, ՀԷՑ-ի գործունեությունից ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտվում կամ տուժում են հազարավոր քաղաքացիներ։ «ՀԷՑ-ում կա մոտ 7000 աշխատող, որոնք աշխատավարձ են ստանում։ Հիմա ղեկավարության փոփոխության հետևանքով որոշակի փոփոխություն է լինում նաև աշխատողների ցուցակներում։ ՀԷՑ-ի նոր ղեկավարությունը, վստահության բացակայության հիմքով, աշխատողներին աջ ու ձախ ազատում է աշխատանքից։ Իրավական տեսանկյունից դա բավականին թույլ հիմք է և դատարանում շատ դժվար հիմնավորվող։ Վստահ եմ՝ ապագայում աշխատակիցներից շատերը դատարան են դիմելու, հաղթելու են, և ՀԷՑ-ը ստիպված է լինելու այդ աշխատակիցների պարապուրդի գումարները վճարել։ Այս դեպքում և՛ աշխատակցի, և՛ կազմակերպության համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում։ Շատ է շահարկվում նաև սակագնի հարցը։ Նշեմ, որ սակագինը հաստատում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սակագնի բարձրացումը, իջեցումն իրենք են իրականացնում, բոլոր ծախսերը հաշվարկում, ընդունում է այս հանձնաժողովը։ Մեր իրականության մեջ հաճախ ենք տեսնում մանիպուլ յացիաներ, որ ՀԷՑ-ն իրեն թույլ է տալիս միլիարդավոր դրամների ծախսեր կատարել, տնօրինությանը բարձր աշխատավարձեր է տալիս և այլն։ Եթե համարենք անգամ, որ դա տեղի է ունենում, դա անում է ոչ թե շարքային սպառողների սակագնի, այլ իր շահույթի հաշվին։ Արձանագրենք, որ եթե կա որևէ շռայլություն, դա նշանակում է՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է դա։ Սրա հետ կապված՝ մեր հարցերի հասցեատերը հանձնաժողովն է, ոչ թե ՀԷՑ-ի սեփականատերը կամ տնօրինությունը։ Վերջին տարիների ընթացքում գործող իշխանություններն ամբողջությամբ փոխեցին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների կազմը, ամբողջովին իրենց մարդիկ են։ Այս պայմաններում խոսել շռայլ ծախսերի, գերշահույթի մասին, նշանակում է՝ դու դա թույլ ես տվել, այդ ամենի մեջ «փայ» կամ մասնակցություն ես ունեցել։ Հիշեցնեմ՝ 2022 թվականին սակագինը հայ սպառողների համար միջինում թանկացավ 4,7 դրամով, որի նախաձեռնողը ոչ թե ՀԷՑ-ն էր, այլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Ինչո՞ւ, որովհետև ատոմակայանը լրացուցիչ վարկ էր վերցրել արդիականացման համար, և պետք է վարկի տոկոսները վճարեին։ Երկրորդ՝ Հայաստանի կառավարությունը 2013 թվականին կնքել է համաձայնագիր Ռուսաստանի հետ, որով Գազպրոմի հինգերորդ էներգաբլոկից պետք է գներ հոսանք, չէր գնել, և Գազպրոմը պահանջում էր չգնած հոսանքի փոխհատուցում։ Այսինքն՝ ստացվում է, որ կառավարության ստանձնած պարտավորությունը, որը տարեկան 34 միլիոն դոլար է կազմում, դրվեց էլեկտրաէներգիա սպառող շարքային բաժանորդների վրա։ Հայաստանի կառավարությունը ստանձնած պարտավորությունը չկարողացավ կատարել, իր պարտքը վճարեցին էլեկտրաէներգիա սպառողները։ Սրա մասին չեն խոսում, սրա մասին չեն ուզում հիշել, բայց փաստ է, որ իրենց ձախողված էներգետիկ քաղաքականության արդյունքում մեր սպառողները Գազպրոմին տարեկան 34 միլիոն դոլար գումար են վճարում, այսպես ասած, չօգտագործված հոսանքի համար։ Սա այն դեպքում, երբ պետք է կառուցվեր Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը, որով պետք է Գազպրոմի հոսանքը գնվեր և արտահանվեր։ Կառավարությանն է պատկանում ԲԷՑ-ը, որը պետք է կառուցեր այդ ցանցը, նա չկարողացավ կառուցել, արդյունքում վնասները կուտակվեցին։ Իրենց չկատարած աշխատանքի համար մեր շարքային սպառողները վճարում են բարձր սակագին»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула