Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը սպառնալիք է միջազգային խաղաղությանը. Մոգերինի
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին դատապարտել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի արձակումը և Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումները որակել է որպես ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանը և տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին հաղորդում է Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության կայքը:
Բալիստիկ տեխնոլոգիաների օգտագործմամբ հրթիռների արձակումը, որն այսօր առավոտյան իրականացրել է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը, միջազգային պարտավորվածությունների ևս մեկ ակնհայտ և կոշտ խախտում է՝ ասվում է հայտարարության մեջ:
Մոգերինիի կարծիքով՝ պատահարը կլարի իրավիճակը Կորեական թերակղզում: Նա Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կոչ է արել փակել միջուկային և հրթիռային ծրագրերը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



