Ջրաբերի ավազի հանքում հայտնաբերվել է տղամարդու մարմին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ` հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Ջրաբերի ավազահանքերի տարածքում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ավազահանքի տարածքում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Նորայր Ն․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հետևեք մեզ՝ այստեղ
Պարզվել է, որ մահացածը բեռնատարի թափքը ծածկելու ժամանակ անզգուշաբար դիպել է հոսանքի լարերին, ինչի հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















































