NBC. Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկում է Թենեսիի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը հաջորդ տարի, ինչը կպահանջի, որ նա հրաժարական տա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ վերջին երեք շաբաթների ընթացքում Հեգսեթը լրջորեն քննարկել է պաշտոնի համար առաջադրվելու և ընտրարշավ սկսելու հնարավորությունը։
Սակայն, ըստ Պենտագոնի կանոնների, Հեգսեթը պետք է հրաժարական տա պաշտպանության նախարարի պաշտոնից՝ նահանգապետի պաշտոնում առաջադրվելու համար: NBC News-ը նշում է, որ սա կլինի ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարության մեջ ամենամեծ վերադասավորումը:
Պենտագոնի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հերքել է այս տեղեկությունը և նշել, որ «նախարար Հեգսեթի ուշադրության կենտրոնում մնում է բացառապես նախագահ Թրամփի ղեկավարության ներքո ծառայելը և Պաշտպանության նախարարությունում «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքի առաջխաղացումը»։




















































