Փաշինյանն ու իր ուսապարկերը որոշել են Վարդավառը վերածել սոցցանցային արշավի, թե բա՝ «տեսեք, ինչ լավ է մեր երկրում, ինչ երջանիկ ժողովուրդ ունենք». Միքայել Գրիգորյան
ПОЛИТИКА
Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վարդավառը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։Դարեր շարունակ այս տոնը մեր ժողովուրդը նշել է որպես հավատքի, մաքրագործման ու հոգևոր վերածննդի խորհրդանիշ։ Եվ այո՝ ջրային ավանդույթը եկեղեցական ծեսից սերված խորհրդանշական նշան է։
Վարդավառը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։Դարեր շարունակ այս տոնը մեր ժողովուրդը նշել է որպես հավատքի, մաքրագործման ու հոգևոր վերածննդի խորհրդանիշ։ Եվ այո՝ ջրային ավանդույթը եկեղեցական ծեսից սերված խորհրդանշական նշան է։
Բայց այսօր շատ տարօրինակ բաներ էր տեղի ունենում։ Փաշինյանն ու իր ուսապարկերը որոշել են Վարդավառը վերածել սոցցանցային արշավի, թե բա՝ «տեսեք, ինչ լավ է մեր երկրում, ինչ երջանիկ ժողովուրդ ունենք»։
Երեք ստատուս մի քանի ժամում։ Ջուր, ռեստորան, զբոսաշրջություն, եվրոպական վիզա։ Մի պահ մոռանում ես՝ նիկոլը խոսում է Վարդավառի, թե՞ իր նախընտրական կեղծ ծրագրերի մասին։
Իսկ եթե լուրջ՝ Փաշինյանը փորձում է սեփական վարկանիշի փոսը «լցնել» մարդկանց օգտագործած կամ Սևանի ջրով։ Ցավալին այն է, որ այդ ջուրն ու ուրախությունը վերցված է ժողովրդի ավանդույթից, բայց մատուցվում է որպես իշխանական նվաճում։ Ինչպես միշտ՝ ուրիշի արածը, իբր թե՝ իրենց շնորհիվ, դե հարսի ու փեսու լավության մասին «առակը» բոլորդ գիտեք, շարադրել պետք չի:
Ասում է՝ «երբեք այսքան մարդիկ չեն գնացել Սևան»։ Իսկ դու որտե՞ղ էիր ապրում մինչ 2018-ը։ Վարդավառը միշտ է եղել, միշտ էլ ժողովուրդը դուրս է եկել՝ հոգին ջրով թեթևացնելու, այդ մի օրը մեծ շուգով նշելու։ Դա քո հետ կապ չունի։ Դա քո շնորհիվ չէ։
Բայց ամենից անհամապատասխանն այն է, որ նույն մարդը, ով Վարդավառի օրը խոսում է հավատքի, սիրո ու ապագա գաղափարների մասին, հենց ինքն ու իր ուսապարկերը՝ այդ քնքուշ/պիղծ PR-նիկներն ու ամբիոնային քսենոֆոբները, չդադարող հարձակումների են ենթարկում հենց այն կառույցը, որի հովանու ներքո է անցկացվում Վարդավառը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Մի ձեռքով Վարդավառ ես նշում, մյուսով՝ Մայր Աթոռին գցում։
Մի կողմից հավատք ես հիշատակում, մյուս կողմից՝ հոգևորական ես փակում։
Ավելին՝ երբ ժողովուրդը խեղդվում է ամենօրյա գնաճի մեջ, կապիտուլյանտը փրկությունը ջրել ջրվելու մեջ է տեսնում։ Նա ասում է՝ տեսեք՝ էս մարդիկ աղքատ չեն, թե չէ ինչո՞ւ են ռեստորան գնում։ Սենց ե՞ն հաշվարկում բարեկեցությունը։ Ժողովրդի ուրախության մեկ օրը — ընդդեմ ողջ տարվա կյանքի՞։
Վարդավառը ոչ թե ՔՊ-ի պրոպագանդան է, այլ՝ հայ ժողովրդին վեհացնող քրիստոնեական ու ազգային արժեք։ Վարդավառը դուք չեք «բերել», նիքոլ ջան։
Դուք ուղղակի փորձում եք թաց տրամադրությունները օգտագործել՝ ձեր չոր վարկանիշը միքիչ ջրելու համար, բայց մեկ ա չի ստացվելու, ձեզ լսող և հավատացող չկա:





















































1
Никакого “Зангезурского коридора” и никому из вас։ Сюник нужно защищать ценой жизни. Хачик Асрян
2
Действия с политической подоплекой, которые негативно повлияют на Армению: «Паст»
3
Бывший министр обороны предупреждает: мы тоже собираемся совершить революцию, но для того, чтобы сме...
4
Оптимусы подают попкорн: Илон Маск открыл ретро-футуристическую Tesla Diner в Голливуде
5
Армяне Сочи отметили Вардавар