Իսպանիայում կալանավորել են տիկնիկավարների՝ ԷՏԱ-ին գովերգելու համար
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի դատարանը երկու տիկնիկավարների կալանավորելու որոշում է կայացրել, որոնց ելույթներից մեկի ժամանակ իշխանություններն ահաբեկչությունը գովերգելու փաստ էին արձանագրել։
Ինչպես հաղորդում է AP-ը, դատավոր Իսմայել Մորենոն որոշել է, որ Ալֆոնսո Լազարո դե լա Ֆուենտեն եւ Ռաուլ Գարսիա Պերեսը տիկնիկային ներկայացում են կազմակերպել, որտեղ ցուցադրել են «դատավոր տիկնիկի կախաղան բարձրացնելը, խաչով միանձնուհու սպանություն եւ ոստիկանության մասնակցությամբ ծեծ»։
Բացի այդ, իշխանությունների կարծիքով, տիկնիկավարները գովերգել են բասկերի ազգայնական կազմակերպություն ԷՏԱ-ն, որն Իսպանիայի, ԱՄՆ-ի իշխանությունները եւ ԵՄ-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն։
Ահաբեկչության գովերգումն Իսպանիայում 1995 թվականից քրեական հանցագործություն է համարվում, հաղորդում է RT-ն։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



