Երկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան
БЛОГ
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վարչապետը խոստանում է, ռուսը արգելում է, Եղոյանը հերքում է։ Սա՞ է պետականություն։
Մեղրու հարցով տեղի ունեցողը չի կարելի այլ կերպ անվանել, քան դավաճանության և ապաշնորհության բացթափանց կրկես։
Օրեր առաջ հենց ՀՀ վարչապետն էր, ով հպարտ-հպարտ հայտարարեց, թե ինքը կողմ է Մեղրու միջանցքի տրամադրմանը նույնիսկ ամերիկացիներին։ Սրա անունը ոչ թե արտաքին քաղաքականություն է, այլ՝ երկրի սահմանների խելահեղ խաղարկում։ Բայց խնդիրն այն է, որ նա խոստացավ մի բան, որից կոշտ կերպով հրաժարվեց Ռուսաստանը։
Իսկ երբ Կրեմլը միանշանակ դիրքորոշում հայտնեց, այսպես կոչված «անկախ» Հայաստանը մեկ վայրկյանում հետ քաշվեց։
Հետո սկսվեց կրկեսի երկրորդ մասը՝ Արման Եղոյան կոչվող կուսակցական գործիքը, որի առաքելությունը՝ մաքրել վերևից եկած անգլուխ խոսքերը, միանգամից բարձրաձայնեց, թե "մենք երբեք նման բան չենք ասել", թե "մենք Մեղրու միջանցքի դեմ ենք"։
Ախր այ երիտասարդ Արման , բա էդ մարդը, որ քեզանից 15 աստիճան բարձր է, ի՞նչ էր ասում երկու օր առաջ։ Դու վարչապետի դեմ գնու՞մ ես։ Եթե այո՝ ինչու չես դուրս գալիս ու բացահայտ ընդդիմանում։ Եթե ոչ՝ ինչու ես ստում ժողովրդի աչքին։
Բոլորն արդեն հասկանում են, որ դու ոչ թե պետության, այլ գրասենյակի ծառա ես։ Քո գործը՝ ստել, մոլորեցնել ու քողարկել է վերևից տապալվող դիվանագիտական խայտառակությունները։
Իսկ իրականում մենք ունենք իշխանություն, որը խոստանում է մի բան՝ առանց համաձայնեցնելու որևէ մեկի հետ, հետո ստանում է ապտակ դրսից ու միանգամից սկսում հերքումներ գցել ներքին լսարանին։
Սա նորմալ պետության պահվածք չէ։ Սա կոլոնիալ վարչակազմի պահվածք է։
Երբ դու ոչ միայն հողդ ես հանձնում, այլ քո խոսքի արժեքն էլ ես ոչնչացնում՝ դառնում ես ծաղրական կերպար՝ միջազգային հարաբերությունների մեջ։ Իսկ ներսում՝ թշնամի ժողովրդի վստահությանը։
Այսօր Մեղրու շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս երեք կարևոր բան․
1. Հայաստանի իշխանությունն ունի զրոյական ինքնուրույնություն։
2. Նրանց խոսքը նույնիսկ իրենց դաշնակիցները չեն վստահում։
3. Իրենց թիմի անդամները դարձել են քաղաքական փրկարարներ, որոնք ստում են հրապարակային եղանակով՝ միայն իրենց աթոռները պահելու համար։
Բայց այս ժողովուրդը չի պատրաստվում հանդուրժել դա։
Հողը չի վաճառվում։
Սահմանը չի տրվում։
Եվ սուտը չի փրկում
Ու էս խաբեբաների որջը կաթողիկոսին ու եկեղեցուն են ինչ որ սրիկայամետ բամբասանքներ հղում։ Պարտվել ես։





















































1
Никакого “Зангезурского коридора” и никому из вас։ Сюник нужно защищать ценой жизни. Хачик Асрян
2
Пашинян играет в геополитическую «русскую рулетку». «Паст»
3
Бывший министр обороны предупреждает: мы тоже собираемся совершить революцию, но для того, чтобы сме...
4
Оптимусы подают попкорн: Илон Маск открыл ретро-футуристическую Tesla Diner в Голливуде
5
Антикоррупционный комитет и прокуратура решили не возбуждать уголовное дело в отношении Никола Пашин...