Ստամբուլում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի բանակցությունների երկրորդ փուլը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլում ավարտվել է Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԳ փոխնախարարների մակարդակով բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է մոտ 3.5 ժամ: Հանդիպումն ընթացել է փակ դռների ետևում:
Իրանը ներկայացրել են ԱԳ փոխնախարարներ Մաջիդ Թախտի-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։
«Միասին մենք լուրջ, անկեղծ և մանրամասն քննարկում ունեցանք: Քննարկվել և վերլուծվել են պատժամիջոցների վերացմանն ու միջուկային հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումները: Լուրջ քննադատության ենթարկելով մեր ժողովրդի դեմ վերջերս տեղի ունեցած ագրեսիվ պատերազմի վերաբերյալ նրանց դիրքորոշումը՝ մենք պարզաբանել ենք մեր սկզբունքային դիրքորոշումները, այդ թվում՝ այսպես կոչված անհապաղ արձագանքման մեխանիզմի վերաբերյալ։ Երկու կողմերն էլ հանդիպմանը ներկայացել էին կոնկրետ գաղափարներով, որոնց տարբեր ասպեկտները քննարկվել են։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն»,- իր «X»-ի էջում գրել է Քազեմ Ղարիբաբադին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































