Ереван, 01.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արտաքին առևտրաշրջանառության և մասնավորապես արտահանման հետ կապված այսօր իսկապես ունենք մտահոգիչ զարգացումներ։ Այդ մտահոգությունները թե՛ վիճակագրական հարթությունում են այդպիսին, այսինքն՝ այն, ինչ պաշտոնական վիճակագրությունն է մեզ այսօր ասում, թե՛ իրականության մեջ, հողի վրա»,- «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, երբ անդրադառնում ենք տնտեսվարողների՝ արտահանման հետ կապված վերջին շրջանի դժվարություններին։

Հավելում է՝ պաշտոնական վիճակագրությունը տևական ժամանակ է, ինչ անկումներ է արձանագրում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ։ «Վերջին՝ հունվար-հունիսի կուտակային տվյալներով՝ արտաքին առևտրաշրջանառության անկումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 49 տոկոս, ընդ որում, և՛ արտահանումն է անկումային, և՛ ներմուծումը, բայց արտահանումն՝ ավելի շատ։ Որպես մակրոտնտեսական ցուցանիշ՝ սա բավական մեծ անկում է և մտահոգվելու առիթ։ Միևնույն ժամանակ, եթե զուտ վիճակագրության մասին ենք խոսում, պետք է նշեմ, որ այստեղ կա օբյեկտիվ գործոն, որը բազային էֆեկտն է։ 2023 թվականի տարեվերջից սկսած՝ ոսկու վերաարտահանման արդյունքում մեզ մոտ արտահանման և ներմուծման մասով վիճակագրորեն ձևավորվեց բավական դրական ֆոն, այսինքն՝ այդ հոսքերն արտացոլվեցին մեր արտահանման և ներմուծման վիճակագրություններում, ստեղծեցին բավական բարձր աճ։ Այսօր արդեն այդ գործոնը, այդ հոսքերը չկան, հետևաբար՝ այսօրվա իրողությունը նախորդ տարվա բարձր աճերի համեմատ ցուցադրում է նման անկումային իրավիճակ։ Եթե գործ ունենալու լինեինք միայն վիճակագրական դրսևորման հետ, իրավիճակը գուցե այնքան մտահոգիչ չլիներ, որքան այսօր։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրան զուգահեռ նաև կան իրողություններ, որոնք, կարծես թե, վկայում են շատ ավելի խորքային մտահոգությունների մասին։ Հողի վրա տեղի ունեցող գործընթացները կտարանջատեի։ Ունենք ընթացիկ զարգացումներ, ունենք համակարգային խնդիրներ և մտահոգիչ հեռանկար արտաքին առևտրաշրջանառության մասով։ Ընթացիկ իրավիճակի մասով վերջին շրջանում սահմանային խնդիրների և այլ պատճառներով արտահանողը, այդ թվում՝ նաև արտադրող արտահանողը կանգնում է իր ապրանքն արտահանելու խնդիրների առաջ։ Այստեղ ունենք ապրանքախմբեր, օրինակ՝ բանջարեղեն, միրգ և այլն, որոնց արտահանման ձգձգման յուրաքանչյուր օրը շատ թանկ կարող է արժենալ արտադրող արտահանողի վրա։ Ունենք այդ ապրանքախմբերի համատեքստում, պայմանական ասած, ավանդաբար արտահանվող ապրանքներ, օրինակ՝ կոնյակը և այլն, որոնց պարագայում իրավիճակը մտահոգիչ է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ դա մեր արտահանելի հիմնական ապրանքախմբերից է և նաև դեպի մեր տնտեսություն արտարժույթի մուտքի ապահովման աղբյուրներից մեկը»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ առաջացող յուրաքանչ յուր խնդիր ունի իր պատճառը, բայց այստեղ կարևորը տրվող լուծումների պատշաճ արագությունն է։ «Արդյո՞ք խնդիրներին տրվում են լուծումներ, թե՞ ոչ։ Եթե տրվում են լուծումներ, որքանո՞վ են դրանք արդյունավետ և որքանո՞վ են տրվում պատշաճ արագությամբ։ Եվ ամենակարևորը՝ եթե կան լուծումներ, դրանք որքանո՞վ են համակարգային և հետագա նմանօրինակ խնդիրներն առնվազն կանխարգելող կամ դրանց հետևանքների մեղմմանն ուղղված մեխանիզմների մշակում պարունակող և այլն։ Վերջին մասով, կարծում եմ, առավել քան ակնհայտ է, որ ունենք խնդիրներ։ Դրա մասին է վկայում այն, որ թվում է, թե մի ապրանքի հետ կապված խնդիրը, կարծես թե, լուծվել է, հայտնվում է մեկ այլ ապրանքի հետ կապված նորից սահմանային խնդիր և այլն։ Սա ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է։ Օրինակ՝ կոնյակի դեպքում մեր կողմից որդեգրվեց մոտեցում, որ խնդիրը մերը չէ, հետևաբար՝ ճիշտ է բողոքի ակցիաները համապատասխան երկրի դեսպանատան առջև իրականացնելը, մինչդեռ դա գործընկերային հարաբերությունների տեսանկյունից աբսուրդի ժանրի հասնող մոտեցում էր։ Ծաղիկների պարագայում սլաքներն ուղղեցին դեպի արտադրողը և նրա կողմից հնարավոր սխալները և այլն։ Ամեն տեղ գործ ունենք պատասխանատվության պատվիրակման հետ։ Այդպիսի մոտեցման պարագայում արդյունավետ և ինստիտուցիոնալ լուծումներ ակնկալելն առնվազն տրամաբանական չէ։ Համակարգային խնդիրներ ևս ունենք, որոնք անգամ նախորդ տարվա՝ արտաքին ազդեցություններով պայմանավորված դրական միջավայրի պարագայում նշմարվում էին։ Մեզ մոտ արտահանելի ոլորտին պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Արտահանելի ուղղություն է գյուղատնտեսությունը, որի հետ կապված իրավիճակը վերջին տարիներին, մեղմ ասած, մխիթարական չէ, արտահանելի ուղղություններ են խմիչքի, սննդամթերքի արտադրությունները։ Վերջին տարիներին ունեինք իրավիճակ, երբ մշակող արդյունաբերությունն, արտաքին ազդեցությունով պայմանավորված, մի քանի տասնյակ տոկոսով աճ էր արձանագրում, նույն ժամանակահատվածում սննդի արդյունաբերության անգամ անկումային ցուցանիշներ ենք ունեցել։ Համակարգային խնդիր է, երբ տնտեսական քաղաքականության կառավարման պատասխանատուներն արտաքին ազդեցությունների իրավիճակում ոչ թե էլ ավելի մեծ ուշադրություն են սևեռում արտահանելի ուղղություններին, այլ հակառակը՝ այս պահին կա դրական վիճակագրություն, կարելի է պատշաճ ուշադրություն չդարձնել դրան։ Այս իրավիճակում, բնականաբար, համակարգային խնդիրները խորանում են, կուտակվում։ Օրինակ՝ կոնյակի արտահանման հետ կապված հարցն ընթացիկ խնդիր է, և առնվազն կարելի է հուսալ, որ կլուծվի, լավատեսության պարագայում՝ համակարգային լուծում կտրվի դրան և այլն։ Բայց կոնյակի արտադրությունը մեզ մոտ 2025 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ գրեթե 30 տոկոսանոց անկում է ունենում։ Ինչո՞ւ եմ հատուկ նշում, պայմանական ասած, ավանդապես արտահանելի ապրանքները, որովհետև դրանց արտադրությունը փոխկապակցված է արտահանման հնարավորությունների հետ, և արտահանման ծավալներն էլ իրենց հերթին փոխկապակցված են արտադրության ծավալների հետ։ Փոքր տնտեսություն ենք, մեր սպառման շուկան փոքր է, հետևաբար՝ արտահանելի ապրանքների արտադրության գրավականը սպառման շուկաներ ունենալու հնարավորությունն է։ Ըստ այդմ, եթե սպառման շուկայի հետ կապված կա խնդիր, դա պիտի նաև անդրադառնա արտադրության վրա։ Եթե կա համակարգային մոտեցում, որ կարևոր չէ արտահանման ոլորտին պատշաճ ուշադրություն դարձնելը, դա կանդրադառնա արտադրության, արդյունաբերության վրա, որն էլ անդրադառնալու է արտահանման վրա»,-հավելում է նա։

Ամիրխանյանը, խոսելով ապագայի սպասումներից, փաստում է՝ մի կողմից կա մտահոգիչ հեռանկար գործող իշխանության՝ խնդիրները լուծելու արդյունավետության հնարավորության և ունակությունների հետ կապված, մյուս կողմից՝ առանձին վերլուծության և ուսումնասիրության ուղղություն են արտաքին առևտրային գործընկերոջ հետ ձևավորված հարաբերությունները։ «Մասնավորապես, մեր արտահանման հիմնական ուղղության, եթե լայն՝ եվրասիական ուղղության, եթե ավելի մասնավոր՝ Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական լարվածությունը և նաև այդտեղից բխող տնտեսական հնարավոր խնդիրները։ Իմ գնահատմամբ, հերթական անգամ բախվում ենք մի իրավիճակի, երբ հայտարարությունն ու իրականությունը իրար հետ որևէ աղերս չունեն։ Ժամանակին ունեցել ենք հայտարարություն, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները լավ են, քան երբևէ։ Ունեցել ենք հայտարարություն, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները ամենալավ մակարդակում են, քան եղել են երբևէ, բայց այսօր Վրաստանի սահմանին կարող են առաջանալ արտահանման խնդիրներ, տևել 1-2 ամիս, և ամենալավ, քան երբևէ հարաբերությունների պարագայում չստացվի հասնել արագ, արդյունավետ և հետագայում նման իրավիճակի կրկնությունն առնվազն բացառող լուծման։ Ռուսաստանի Դաշնության հետ այսօր տարբեր ուղղություններով և տարբեր ոլորտներում խնդիրների ենք ականատես լինում, որոնք կարող են նաև լինել հետևանք այդ «լավ, քան երբևէ հարաբերությունների»։ Եվ այդ անհամապատասխանության դրսևորումներից մեկը արտահանողի խնդիրներն են»,-ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետը։

Տեղի ունեցողն իր ազդեցությունն է ունենալու թե՛ տնտեսության, թե՛ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ «Եթե անդրադառնանք սոցիալական հնարավոր հետևանքներին, ապա արտաքին առևտրաշրջանառության խողովակների խաթարումը գնաճի առաջին նախապայմանն է, ընդ որում՝ թե՛ տեղում արտադրվող, թե՛ ներմուծվող ապրանքների։ Տեղում արտադրվող և արտահանվող ապրանքներն իրենց տնտեսական պլանավորման, գնագոյացման, արտադրական շղթաների և այլնի հիմքում ունեցել են իքս քանակի արտահանման գործոնը և դրանից եկող եկամուտները, խոսում եմ արտադրական պրոցեսի մասին։ Արտահանման խնդիր առաջանալու պարագայում այդ եկամուտների կորուստները պիտի կոմպենսացվեն կա՛մ գների, կա՛մ ծախքերի՝ առաջին հերթին աշխատատեղերի կրճատման, կա՛մ գործունեություն իրականացնել-չիրականացնելու տեսքով։ Հարվա՞ծ է սա տնտեսական և սոցիալական բաղադրիչին։ Իհարկե, հարված է։ Այս ամենը ունենալու է շատ լուրջ ազդեցություն, նաև ժողովրդագրական պատկերի փոփոխության տեսքով։ Եթե մարդը չունի տնտեսական շահերի կենտրոն այստեղ, բնականաբար, իր հայացքը պիտի ուղղի երկրից դուրս գալուն։ Այսօր հստակ ունենք նման զարգացումների ռիսկեր, եթե քաղաքականությունը, մոտեցումները չփոխվեն»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула