Իրանն ակնկալում է 5 անգամ մեծացնել գազի մատակարարումը Հայաստան
ЭКОНОМИКАԻրանը էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հինգ անգամ մեծացնելու հնարավորությունը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի գազի արտահանման հարցերով ազգային ընկերության տնօրեն Ալիրեզա Կամելին, գրում է РИА Новости-ն:
«Անգամ, համատեղ համաձայնագրի (Իրանի և Հայաստանի միջև) հիման վրա, հնարավորություն կա մեծացնել գազի մատակարարումները մինչև օրական հինգ միլիոն խորանարդ մետր»,- ասել է Կամելին:
Այսօրվա դրությամբ, ինչպես նշում է լրատվամիջոցը, Իրանն օրական արտահանում է մոտ մեկ միլիոն խորանարդ մետր գազ Հայաստան:
Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը կարող է կարևոր գործոն դառնալ Հայաստան իրանական գազի մատակարարումները մեծացնելու համար, կարծում է ընկերության տնօրենը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



