Երբ հոտը հոգևոր առաջնորդին անբարոյական է դիտարկում, առաջնորդը զրկվում է իրական հեղինակությունից․ Արեն Մարգարյան
БЛОГ
Արեն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ավելի քիչ վախենում եմ պեդոֆիլ, հանցագործ հոգեվորականից, քան բարեպաշտությամբ և հավատքով պատսպարված ֆարիսեյներից։
Ավելի քիչ վախենում եմ պեդոֆիլ, հանցագործ հոգեվորականից, քան բարեպաշտությամբ և հավատքով պատսպարված ֆարիսեյներից։
Առաջին տիպարին հեշտ է բացահայտել, դատապարտել, բարոյապես արտաքսել։ Երկրորդը ի բնէ ձուլվում է հասարակական կյանքին, պաշտպանվում է մարդկանց հավատքով ու հավատարմությամբ, այլասերում է սերունդը բարոյապես անողոք կեցվածքով։
Երբ հոտը հոգեվոր առաջնորդին անբարոյական է դիտարկում, առաջնորդը զրկվում է իրական հեղինակությունից և ունակ չէ հոտին դեպի փորձանք տանել։
Սակայն, երբ առաջնորդը թաքնված ֆարիսեյ է, նա բարոյականության շվաքի ներքո տանում է մարդկանց դեպի բարոյական անդունդ, իսկ մարդիկ՝ գրկած անկեղծության ժպիտը արշավում են դեպի մատնանշված բարոյական կետը։
Վերոգրյալից զատ, ի՞նչ կոչել քաղաքական իրողությունը, որում տնտեսական կարևորագույն ճյուղերիը մոնոպոլիաներ են, իսկ ռեժիմը լեգիտիմության աղբյուր է փնտրում ավանդական, մեր դեպքում՝ կրոնական համատեքստում։ Ֆաշիզմ, ընկերներ, ֆաշիզմ։
21-րդ դարի ֆաշիզմ, ավելի փափուկ ֆաշիզմ, որը, սակայն, նույնաբովանդակ է որոշիչ հարցերում։
Իտալիա - կաթոլիկություն, տնտեսական մոնոպոլիա, բարոյապես և ֆիզիկապես կատարյալ առաջնորդի կերպար։
Գերմանիա - հեթանոսական ավանդույթ, այլասերված նիցշեիզմ, այլասերված լյուտերանություն, անտիսեմիտիզմ, Հիտլերի բարոյապես և ֆիզիկապես կատարյալ կերպարը։
Ճապոնիա - բուսիդո, սինտաիզմ, բուդդիզմ, կայսերական կերպարը։
Հայաստան - առաքելական եկեղեցու շվաքի օգտագործում, օլիգարխիա, բարոյապես կատարյալ վարչապետի ֆիգուր, ով ձգտում է առողջ ապրելակերպի(հեծանիվ և այլն)։
Այս ամենը բնականոն է, քանզի համանման հակումներ դիտարկվում են բազում այլ երկրներում( ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Իրան, Գերմանիա(մասնակի) և այլն)։
Երևույթի բնական լինելը չի նշանակում դրա օգտակարությունը։ Այն, ինչ կատարվում է այսօր, շատ ավելի խորքային և ֆունդամենտալ հարց է, որը շատ լուրջ վերլուծության կարիք ունի։ Սակայն, մեր ընդդիմադիրների հիմար և ղեկավարների հմուտ ձեռքերով այս հարցը դարձավ անմակարդակ «դավաճան-նախկին» դիսկուրսի բաղկացուցիչ մասնիկ։





















































1
Никакого “Зангезурского коридора” и никому из вас։ Сюник нужно защищать ценой жизни. Хачик Асрян
2
Действия с политической подоплекой, которые негативно повлияют на Армению: «Паст»
3
Бывший министр обороны предупреждает: мы тоже собираемся совершить революцию, но для того, чтобы сме...
4
Оптимусы подают попкорн: Илон Маск открыл ретро-футуристическую Tesla Diner в Голливуде
5
Армяне Сочи отметили Вардавар