Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Փոփոխություններ են պետք. Հայաստանը պարտվում է բացառապես ներսից. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

360.ru–ն «Հայաստանը պլանավորում է դուրս գալ ՀԱՊԿ-ից. արդյո՞ք Կովկասի անվտանգությունը սպառնալիքի տակ է» վերնագրով հոդվածում գրում է, որ երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանը հայտնվեց մի իրավիճակում, երբ անհրաժեշտ էր նոր օրակարգ։ Եվ հիմա նրանք գտել են այն։ Այսինքն՝ ոչ ոք չօգնեց, մենք աղքատ ենք ու դժբախտ, հիմա մենք կընկնենք եվրոպացիների գիրկը, և նրանք մեզ ամեն ինչ կտան։ Այս պատմությունը շատ չի տարբերվում ուկրաինականից, սակայն կա մի էական տարբերություն: «Ուկրաինան մեծ երկիր է՝ առատ ռեսուրսներով, Արևմուտքը իսկապես պաշտպանում է նրան,– 360.ru-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ, Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի դոցենտ Անդրեյ Իվանովը,– իսկ Հայաստանը պարզապես ոչ մեկի համար հետաքրքիր չէ։ Ավելին, աշխարհագրորեն նա շատ խոցելի է, անգամ սահմանակից չէ Եվրոպային, վատ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, չունի ինքնաբավ արտադրություն, չկան բնական ռեսուրսներ։ Հայկական տնտեսության չխեղդվելու միակ միջոցը Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով առևտրային թելը պահպանելն է։ Ի դեպ, ներկայում ռուսական խանութներում շատ է հայկական սննդամթերքը, և դա՝ միայն ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ։ Հայաստանը տնտեսապես լիովին կախված է Ռուսաստանից։ Միևնույն ժամանակ, «սուրբ տեղը դատարկ չի մնում» սկզբունքը միշտ էլ գործում է»։

Մենք էլ պետք է ընդունենք մեր սխալները: Մինչև Փաշինյանի գալը Հայաստանը բավականին ուժեղ երկիր էր։ Բայց հիմա բանակը փլուզվել է, Ղարաբաղը, որը կարևոր էր երկրի համար, չկա... Չնայած այդ ամենին, Փաշինյանը դեռևս վարչապետ է։ Դա ցույց է տալիս «նարնջագույն» տեխնոլոգիաների ուժը համեմատաբար երիտասարդ երկրներում։ Օրինակ են ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացածները, չկան ձևավորված էլիտաներ, պետականության երկարատև ավանդույթներ, հեշտ է ազգային շահերի դավաճանին ղեկին դնել մանիպուլ յացիաների միջոցով, 360.ru-ի հետ զրույցում ասել է վերլուծաբան և «Հայրենակից» հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Բոսիխը։

- Այդպե՞ս են գործում Սորոսի կառույցները ամբողջ աշխարհում։

- Փաշինյանի շրջապատի և Սորոսի կառույցների միջև կապեր կարելի է գտնել՝ պարզապես ինտերնետում որոնելով։ Բայց նրանք հրապարակավ չեն խոսում դրա մասին, մարդիկ չեն հետաքրքրվում դրանով։ Արդյունքում Հայաստանը պարտվում է թե՛ մարտադաշտում, թե՛ քաղաքականապես։ Ավելին, պարտվում է բացառապես ներսից։ Ադրբեջանի հետ պարտված պատերազմը Փաշինյանի դավաճանական քաղաքականության հետևանքն էր։

- Թվում է, թե ամեն ինչ հեշտ է բացատրել՝ կրկին արևմտյան տեխնոլոգիաներ, կրկին Սորոս, կրկին մանիպուլյացիաներ։ Բայց ինչպե՞ս է դա պատահել։ Ի վերջո, ռուս ժողովուրդը Բելառուսից հետո Հայաստանն էր համարում ամենամոտ ազգը։

- Հակահարց։ Ռուսաստանում հայերը քի՞չ են։ Հայ բիզնեսներ, պաշտոնյաներ, ընկերներ, հարազատներ, ծանոթներ։ Որտե՞ղ էին նրանք, երբ իրենց երկիրը ընտրեց ազգային շահերի դավաճան։ Ռուսաստանը մեծ լծակներ ունի հարևան երկրների վրա։ Նա ոչ պակաս, եթե ոչ ավելի շատ փող և մարդիկ ունի, քան արևմտյան կառույցները։ Հարցն այն է, թե ինչպե՞ս օգտագործել դրանք։ Եթե մենք կորցնում ենք ազդեցությունը մեզ մոտ երկրում, իսկ Հայաստանը անկասկած մտածելակերպով ավելի մոտ է մեզ, քան Ադրբեջանը կամ Տաջիկստանը, դա նշանակում է, որ մենք ինչ-որ բան սխալ ենք անում։ Մենք պետք է ընդունենք դա, հասկանանք մեր սխալները և փոխենք մեր մոտեցումը։

- Հիմա, Հայ առաքելական եկեղեցու հետ փաստացի պատերազմից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հրապարակային մտադրություններից հետո, արդյո՞ք Հայաստանը ոչ պակաս թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, քան Ադրբեջանը։

- Իլհամ Ալիևը չնայած խոնարհվում է Արևմուտքի առջև, բայց ծառայում է թուրքերին և թյուրքական աշխարհ ստեղծելու գաղափարին։ Փաշինյանը բացարձակապես նույնական է Զելենսկիին, Մայա Սանդուին, Բալթյան երկրների ղեկավարներին և այլ նույնքան անպարկեշտ կերպարներին։ Նրանց համար սեփական ժողովուրդը սպառման նյութ է։ Առաջին իսկ խնդրի դեպքում նրանց համար երաշխավորված է տաք տեղ Փարիզում կամ Լոնդոնում։

- Ինչպե՞ս կփոխվի Ռուսաստանի մոտեցումը հարևան երկրների հետ աշխատելու հարցում։ Եվ ի՞նչ է անելու հայ հասարակությունը։

- Նրանց համար Ղարաբաղում պարտությունը ազգային նվաստացում է, որին ավելացել է Եկեղեցու նկատմամբ թշնամանքի գեներացումը։ Արևմուտքը գոհ է դրանից, բայց մենք՝ ոչ։ Փոփոխություններ են պետք։ Պետք է հասկանալ, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Հայաստանը լուրջ ռազմական խնամակալության տակ վերցնել և այնտեղ զգալի ուժեր տեղակայել։ Նույնիսկ Ֆրանսիան, որը նոր ձևաչափով ակտիվորեն ռազմական կապեր է հաստատում Երևանի հետ, ի վիճակի է տեղակայել ընդամենը տասնյակ զինծառայողներ, առավելագույնը՝ 100 մարդ։ Հիշեցնենք, որ Թուրքիան էլ է ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես և Ֆրանսիան, և ռազմական առումով, գուցե նույնիսկ ավելի արժեքավոր դաշնակից է ԱՄՆ–ի համար։

«ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Հայաստանում ավելի շատ խորհրդանշական ժեստ կլինի Ռուսաստանի նկատմամբ, քան իրական ռազմական միջոցառում,– 360.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Յուրի Լյուբոմիրսկին,– նույնիսկ ֆրանսիական զորքերի տեղակայումը երկարաժամկետ հեռանկարում լուրջ ռազմավարական սպառնալիք չի ստեղծի Ռուսաստանի համար: Ավելին, Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատումը, որը չի վերանա, նույնիսկ եթե նրանք փորձեն գործարք կնքել, կստիպի Երևանին հովանավորություն փնտրել Մոսկվայից: Այսինքն, հայկական կողմը զիջումների կգնա, երբ պաշտպանություն անհրաժեշտ լինի»:

Այնուամենայնիվ, քաղաքագետը հավելել է, որ օբյեկտիվորեն Հայաստանը Ռուսաստանի համար Հարավային Կովկասում հիմնական հենարանը չէ: Ավելի խոստումնալից համագործակցություն կա Վրաստանի հետ, որը բաց է շփման համար, ներկայացնում է ավելի մեծ տնտեսական հետաքրքրություն և վարում է ավելի ճկուն քաղաքականություն՝ սովորելով իր հարևանի սխալներից: Ռուսաստանը, որպես ամբողջություն, ոչինչ չի կորցնում: Ընդհակառակը, արժեքավոր փորձ է ձեռք բերում՝ ինչ չանել, ինչպես դիվերսիֆիկացնել քաղաքականությունը Կովկասում, իմաստուն կերպով հաշվի առնել իր շահերը և բոլոր ձվերը չդնել մեկ զամբյուղի մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана