Ադրբեջանն ու Թուրքիան հուշագիր են ստորագրել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն և Անկարան ստորագրել են «Փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր», հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի կողմից Ստամբուլում՝ «IDEF 2025» 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու եղբայրական երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։ Ընդգծվել է, որ ռազմավարական համագործակցության ամրապնդման տեսանկյունից IDEF 2025 ցուցահանդեսը առանձնահատուկ նշանակություն ունի», - նշել են նախարարությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































