Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում:
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաձիգ, ատրճանակ, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի 1-ական նռնակ, «ԱԿՄ» ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով և նույն տրամաչափի 192 փամփուշտ:
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































