Կամչատկայում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կամչատկայի Ավաչինսկի ծովածոցում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական սեյսմոլոգիական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից մոտ 170 կիլոմետր հեռավորության վրա, օջախի խորությունը կազմել է 51.2 կիլոմետր։
Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժն զգացվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիում և Վիլյուչինսկում։ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ այդ քաղաքներում մարդիկ զգացել են մինչև 4 բալ ուժգնությամբ հետցնցումներ։
Փրկարարները հայտնել են, որ ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Հիշեցնենք, որ կիրակի Կամչատկայում տեղի էր ունեցել ուժեղ սեյսմիկ ակտիվության շարք, որոնցից ամենաուժեղը կազմել էր 7,6 մագնիտուդ։ Սոցիալական ցանցերում տարածվել էին տեսանյութեր, որոնցում երևում էր, թե ինչպես են ապրանքները ընկնում խանութների դարակներից, իսկ բնակարաններում կահույքը շարժվում է։ Երկրորդ ուժգին ցնցումներից հետո, որոնք բնակավայրերում հասել էին մինչև 7 բալ, Խաղաղ օվկիանոսի ջրային տարածքում հայտարարվել էր ցունամիի վտանգ, որը մի քանի ժամ անց հանվել էր։
Ռուսաստանի ԳԱ Կամչատկայի սեյսմոլոգիական ծառայության ներկայացուցիչը РИА Новости-ին հայտնել է, որ այդ երկրաշարժերից հետո գրանցվել է շուրջ 400 հետցնցում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































