Դա խելահեղ է․ «Մանչեսթեր Յունայթեդը» կորցնում է կարևոր ֆուտբոլիստի․ Պոլ Պոգբա
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մոնակոյի» ֆուտբոլիստ և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Պոլ Պոգբան մեկնաբանել է Մարկուս Ռեշֆորդի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը։
Կիրակի հայտնի դարձավ, որ Ռեշֆորդը ժամանել է Իսպանիա՝ տրանսֆերը վերջնականացնելու համար։ Marca-ի տվյալներով՝ 27-ամյա անգլիացու գնման արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։
«Դա խելահեղ է, բայց ես ուրախ եմ նրա համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» կորցնում է հիանալի խաղացողի։ Այդ առումով նրանք պարզապես անհաջողակ էին։ «Բարսելոնայի» համար սա հիանալի ձեռքբերում է։ Իսկ «Յունայթեդը» ձեռք է բերել մի քանի նոր խաղացող, հավանաբար ցանկանում են իրենց գործն անել։ Նրանց հաղթանակներ են պետք։ Եթե նրանց մարզիչը չհաղթի, նրան կազատեն պաշտոնից», — Պոգբայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է «Ասթոն Վիլայում»՝ վարձակալությամբ։ Նա 17 խաղում խփել է 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































