Հռոմի պապը կոչ է արել պաշտպանել Պաղեստինի խաղաղ բնակիչներին և սրբավայրերը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հռոմի պապ Լևոն XIV-ը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցում «խորը ցավ» է հայտնել Գազայի հատվածում կաթոլիկ եկեղեցու վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ և կոչ է արել «անհապաղ հրադադարի»։
Le Figaro թերթը, հղում անելով Վատիկանին, գրում է, որ երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Հռոմի պապը «կրկին կոչ է արել լիովին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը՝ ընդգծելով քաղաքացիական անձանց և սուրբ վայրերը պաշտպանելու պարտականությունը, ինչպես նաև ուժի կիրառման և բնակչության հարկադիր տեղահանման արգելքը»։
Լևոն XIV-ը նաև ընդգծել է «հակամարտության հետևանքներից առավել տուժածներին օգնելու և մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու հրատապությունը»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































