Ռուսաստանը hարվածել է Ուկրաինայի շրջաններին. առավել տուժել է Կիևը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 21-ի գիշերը հարձակում են իրականացրել Կիևի վրա, հայտարարել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։ Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հարձակումը հրդեհներ է առաջացրել բնակելի շենքերում, սուպերմարկետում, ոչ բնակելի շենքերում, մանրածախ առևտրի և պահեստային տարածքներում: Բացի այդ, վնասվել է «Լուկյանովսկայա» մետրոյի կայարանի մուտքը: Տկաչենկոյի խոսքով՝ բեկորները ընկել են նաև մանկապարտեզի տարածքում:
Իվանո-Ֆրանկովսկ քաղաքը նույնպես ենթարկվել է ռուսական հարձակման, ասել է քաղաքապետ Ռուսլան Մարցինկիվը։ Նա հարձակումը որակել է ամենամեծը Ռուսաստանի զինված ուժերի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման ընթացքում։ Նրա խոսքով՝ Իվանո-Ֆրանկովսկում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ։ Չորս մարդ վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Խարկովում, ըստ իշխանությունների, անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել են բնակելի համալիր, ճանապարհ և էլեկտրահաղորդման գծեր: Դնեպրոպետրովսկի մարզում, ինչպես հայտնել է մարզային վարչակազմը, վնասվել են մեկ ձեռնարկություն, ենթակառուցվածքային օբյեկտներ, բենզալցակայան և այրվել է երկու մեքենա:




















































