Բացահայտվել է 175 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
10-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խարդախության,
9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և փաստաթղթեր կեղծելու,
3 դեպք՝ խուլիգանության,
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և բուժաշախողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու:
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, թմրամիջոցների մաքսանենգության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտ չկատարելու, ինքնիրավչության, անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքեր։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ խարդախության՝ 13 դեպք, անձնական ունեցվածքի գողության՝ 7 դեպք, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































