Սյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցները չեն դադարում։
Գրեթե ամեն գիշեր Խոզնավարում կրակոցներ են, երբեմն-երբեմն կրակոցներ են լինում նաև ցերկվա ժամերին։ Օրինակ, ինչպես Mediahub-ի հետ զրույցում նշում է տեղի բնակիչը՝ երեկ օրվա կեսին կրկին կրակոցներ են հնչել։
«Երեկ ցերեկը էլի կրակոցներ լսեցի, բայց 2 հատ էր, շատ չէր։ Ավոտոմատի կրակոցներ էին ոնց որ։ Մի խոսքով՝ ոչ մի դրական բան չկա, սաղ նույնա»,- մեզ հետ զրույցում նշեց նա։
Հիշեցնենք, որ մարտից սկսած Mediahub-ը պարբերաբար տեղեկացնում է այն մասին, որ Ադրբեջանը գրեթե ամեն գիշեր կրակում է Խոզնավարի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ն միշտ չէ, որ արձագանքում է թշնամու կրակոցներին, բայց երբեմն դրանք արձանագրում է:
Այդպես, ավելի քան մեկ ամիս առաջ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։




















































