Արտակարգ դեպք, «Nissan»-ը կարող էր գլորվել գետը, ներսում քնած հայտնաբերվել է վարորդը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտակայքում «նիսսան» մակնիշի ավտոմեքենան մասամբ թեքվել է դեպի ձորը և կա վտանգ, որ այն կարող է գլորվել գետը և ներսում էլ քաղաքացի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով կարողացել են ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո տեղում պարզվել է, որ ներսում՝ հետևի հատվածում, քնած է վարորդը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Մ-ն:
Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել նրան, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:




















































